Վիրավորներն են՝ Հասմիկ Կարապետի Եղիազարյանը և Կարապետ Հովհաննեսի Եղիազարյանը, իսկ նռնակը գցել է Եղիշ Սմբատի Թորոսյանը, ով ևս վիրավորների թվում է:
«Եթե մի քիչ մտածենք, ապա «Ավելի լավ Երևանը» Մոսկվան է, չնայած խանութների գների նույնն են։ Այստեղ ոչ միայն ավելի շատ և ավելի քաղաքակիրթ հայեր են ապրում, այլև ապրում են շատ ավելի լավ։ Միայն եղանակի և սննդի առումով է Մոսկվան զիջում»։
Ոստիկանություն դիմելու նախաձեռնողը նույնպես իր կինն է եղել՝ վերջինս իրեն խաբված էր զգում, որ 3500 դոլար կաշառքի գումարից 2500-ն է վերադարձվել, իսկ 1000 դոլարը՝ ոչ:
Ապրիլի 16-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մազմանյան-Հ. Շիրազ խաչմերուկում այրվում է տրոլեյբուս:
Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար, ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը Henaran.am-ի հարցին, ինչո՞ւ չեք զբաղվում քաղաքականությամբ, պատասխանել է, թե տնից մեկը պիտի զբաղվի:
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով նախկին կասկածյալ Արտակ Պետրոսյանը ձերբակալվել է, սակայն այլ քրեական գործով:
Ապրիլի 16-ին, ժամը 15.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող չգործող գործարանում:
Մենք փորձեցինք նոր մեղադրանքի էության վերաբերյալ որոշ պարզաբանումներ ստանալ, սակայն Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը 168.am-ին ասաց, որ ըստ էության սա մեղադրանքի հստակեցում է՝ նշելով, որ գործի մանրամասների վերաբերյալը տեղեկատվություն իրավաբանական գրասենյակը կտարածի երեկոյան:
«Աջակցություն ընտրական լրագրության ինստիտուտի զարգացմանը» ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի ավագանու ընտրությունների լուսաբանման համար հրավիրում ենք աշխատանքի լրագրողական ոլորտում մասնագիտացած երիտասարդների (ուսանողների):
Ես կարծում եմ, որ Երևանի մերձակա տարածքում հանքարդյունաբերությունը, կանաչ գոտիների նման, քաղցի պարագայում շատ լուրջ խնդիրների առաջ կարող է մեզ կանգնեցնել:
Մարտունու հիվանդանոցից ձեռք է բերել տեղեկանք, որ իբրև ինքը մահացել է, այդ տեղեկանքն էլ ներյակացրել է զագսի բաժին, որտեղից էլ ստացել մահվան վկայական։
Իմ աշխատանքային գործունեության ժամանակ ես ոչ ոքի ծեծի չեմ ենթարկել, եթե ես նման բան արած լինեի համապատասխան մարմինները կզբաղվեին դրանով: Դրանք անհեթեթ լուրեր են, որոնք շահարկման առարկա են դարձրել:
Շուրջ 20 րոպե ոստիկանության աշխատանքը խաթարելու ու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Արմեն Խալոյանն այսօր դատապարտվեց 5 տարվա ազատազրկման ու 250 հազար դրամի տուգանքի:
«Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի ընդհանուր բյուջեն 2.450.000 եվրո է, որից 1.950.000-ը տրամադրել է ԵՄ-ը:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն կանանց բաժանմունք չունի: «Աբովյան» ՔԿՀ-ում, որտեղ իրենց պատիժն են կրում կանայք և անչափահասներ, առողջական խնդիրներ ունենալու դեպքում տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց:
Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը: Այս որոշումը Սահմանադրական դատարանն այսօր կայացրեց՝ ելնելով ԱԺ-ի երեք տասնյակից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա գործի քննության արդյունքներից:
Ակնհայտ է, որ վերջին տարիներին ոստիկանության ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումները տվել են իրենց դրական պտուղները: Քաղաքացիների իրավունքների, ունեցվածքի, հատկապես հասարակական կարգի պաշտպանությունն այսօր մեզանում բարձրացված է ավելի հուսալի աստիճանի:
Մեր խոսքը գործ է, մեր գործը տեսանելի է բոլորին, մենք սպայի, ոստիկանի տեսակն ենք և կոչված ենք պատվավոր պարտքի կատարման, իսկ ում շատ է տրվում, նրանից շատ է պահանջվում: Եվ մենք պատրաստ ենք կատարել օրենքի, ժողովրդի, պետության պահանջը:
Ապրիլի 16-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքից Երևանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարը և անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 1998 թ. ծնված Գոհար Ավոյանին
«Իմ հարաբերություննե՞րը: Շատ տարօրինակ հարց եմ համարում: Ինձ հետ ոչ ոք որպես կանոն չի լարում իր հարաբերությունները, հատկապես իմ ենթակաները: Ես ժամացույց չեմ, որ ինձ լարեն և սպասեն` երբ եմ զանգը տալու: Ես մարդ եմ, ինձ չեն կարող լարել, իսկ եթե պետք լինի՝ ես կլարեմ»։
Counter.am կայքի օգնությամբ դուք կարող եք հետևել և վերլուծել Ձեր կայքի վիճակագրությանը: Այն հնարավորություն է ընձեռում տեսնել Counter.am-ում գրանցված հայկական բոլոր կայքերի վիճակագրությունը:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ-ի նախագահ Կարինե Դանիելյանը հարց ուղղեց հանդիպմանը ներկա կուսակացությունների ներկայացուցիչներին՝ Նուբարաշենի աղբավայրի վերաբերյալ: Սակայն այս հարցին ներկա կուսակցությունների ներկայացուցիչներից ոչ մեկը գրեթե չանդրադարձավ:
Կապանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` լուրջ փոփոխություններ են սպասվում ոչ միայն Սյունիքի մարզային իշխանություններում, այլև՝ մարզի խոշորագույն ընկերությունների ղեկավար կազմում։ Մասնավորապես, ըստ լուրերի, կադրային փոփոխություններ կլինեն Հայաստանի խոշորագույն հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում:
20 տարեկան էի, սովորում էի Բժշկական համալսարանում, ցանկանում էի ապրել: Ես ասացի, որ փորձել եմ փրկել ընկերոջս կյանքը, երբ մյուսը (Արամ Հարությունյանը), սպանում էր նրան: Բայց նրանք (այսինքն` ոստիկանները, քննիչները, դատավորները) ինձ չէին լսում, աչք էին փակում անգամ փաստերի վրա:
Ըստ տեղացիների շրջանում պտտվող լուրերի` շրջանառվում են մարզպետի հնարավոր թեկնածուների երեք անուններ։ Դրանք են՝ ՀՀԿ պատգամավոր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը, Գորիսի Տեղ գյուղից գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը և Սիսիանի ՀՀԿ շտաբի պետ, Սիսիանի մաքսատան Սյունիքի տարածաշրջանային մաքսատան պետ, Եկրապահ կամավորականների միության վարչության անդամ Աշոտ Մինասյանը, ով հայտնի է որպես «Աշոտ Երկաթ»
Ապրիլի 17-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ուռուցքաբանության կենտրոնի, Սրտաբանության ինստիտուտի, Քանաքեռի 1-17, Ֆանարջյան, Ծարավաղբյուր, Զաքյան և Մ.Մելիքյան փողոցների առանձնատների, Թբիլիսյան խճուղու 1-10 շենքերի, Սարկավագի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Հարություն Ֆերոյանը քաշել և Արամ Բարսեղյանին տարել է հարթակի մյուս կողմը` հարևանուհի Անժելայի դռան մոտ, մի քանի հարված հասցրել Արամ Բարսեղյանին` նրա դիմադրությունը կոտրելու համար, այդ թվում Ա. Բարսեղյանի գլուխը հարվածելով հարևանուհի Անժելայի դռանը, քանի որ Բարսեղյանն ակտիվ ճիգեր է գործադրել Հ. Ֆերոյանի ձեռքերից դուրս պրծնելու և փախուստի դիմելու նպատակով, որը, սակայն, նրան չի հաջողվել։
Ապրիլի 17-21-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ, Լոռիում, Տավուշի, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում թաց ձյուն:
«Գյումրեցի ընկերներ» շինարարական կազմակերպությունը, որը Գյումրիում փողոցաշինական աշխատանքներ է իրականացրել, դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին` կազմակերպությանն ունեցած աշխատավարձային պարտքերը չվճարելու համար:
Այսօր Կապան քաղաքում մեկնարկեց վավերագրական ֆիլմերի փառատոնը, որը կշարունակվի մինչև ապրիլի 13-ը: Սյունիքի մարզում փառատոնի կազմակերպիչ «Երկյակ» ԵՀԿ նախագահ Արմեն Դավթյանի խոսքով՝ փառատոնը կանցկացվի Կապան և Քաջարան քաղաքներում: