Բաժիններ՝

Զբոսաշրջիկներն ակտիվանում են

2014թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 154 471 զբոսաշրջիկ կամ՝ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 20.5%-ով: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 073 մարդ կամ 2013թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%-ով:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայությունում ստացված հաշվետվությունների տվյալների, 2014թ. հունվար-մարտին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել են 61 595 զբոսաշրջիկներ (ՀՀ ռեզիդենտներ), ինչը 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 50.7%-ով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս