Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 1 մլն 780 հազար 160 մարդ, մեկնել՝ 1 մլն 888 հազար 165-ը: Ընդ որում՝ միջազգային ուղևորահոսքերի մնացորդը բացասական է թե օդային, թե երկաթուղային, թե ավտոմոբիլային տրանսպորտով:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Կարինե Ս.-ին:
2013թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 30 477 ծնված, որը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել Է 1.9%-ով, իսկ ծնելիության ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, նվազել է 0.2 պրոմիլային կետով և կազմել` 13.5‰:
Դպրոցում առկա են նաև խնդիրներ՝ կապված ջեռուցման համակարգի, սանհանգույցի և գույքի հետ:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 03.30-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աբովյան ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի պատին:
Վկաները հաստատել ու պնդել են, որ ներկա գտնվող անձանց ձեռքին դանակ կամ այլ սուր, կտրող-ծակող գործիք չեն տեսել, թե ով է տուժողին դանակահարել` իրենց հայտնի չէ: Իսկ ինչ վերաբերում է իմ պաշտպանյալ Աշոտ Պողոսյանին, ապա վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, հարցաքննության ժամանակ կտրականապես հերքել է իր առնչությունն իրեն մեղսագրված հանցանքում, և, որ ինքը դանակով ոչ ոքի չի հարվածել»:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 13474 հանցագործություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թիվն ավելացել է 1761-ով կամ 15%-ով։
Փաստի առթիվ 2013 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-294 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում թույլատրել է Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների կողմից 2012թ. հուլիսի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը:
Բաղրամյան պողոտայից քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի տեղակալի գլխավորությամբ ոստիկանություն են բերման ենթարկվել քաղաքացիական պայքարների ակտիվ մասնակից Արգիշտի Կիվիրյանը ու ևս երեք հոգի:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի բնակչուհի, 1982 թ. ծնված Արմինե Ա.-ն:
Աշոցքի տարածաշրջանի Սարապատ համայնքը համարվում է լեռնային գոտի:
3-րդ խաղակեսի ժամանակ «Տիտան» թիմի ներկայացուցիչ ներկայացած Գագիկ Հովհաննիսյանը հայհոյանքներ տալով հարձակվել միջազգային կարգի մրցավար, մրցումների գլխավոր մրցավար 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա և սկսել հարվածել նրան:
Ռուսաստանին վատաբանել չեմ ցանկանում: Կարծում եմ` դա մի դժբախտ երկիր է, որի հասարակության զգալի մասն ունի նույնականացման, ինքնության, հոգևոր ճգնաժամ:
Նոյեմբերի 1-ին, 3-5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 2-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Իջևանի Թատերական փողոցում գտնվող դպրոցի մոտ, վիճաբանության ժամանակ, 1997 թ. ծնված Արշակ Օ.-ն փայտով հարվածել է Նարեկ Մ.-ի գլխին:
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ ոստիկանության որոշման դեմ բողոքի քննությունը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամաններով, սեփական դիմումների համաձայն, պաշտոնից ազատվել են` ՀՀ գլխավոր դատախազության անձնակազմի բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Վաղարշակ Վարդանյանը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1976 թ. ծնված Վարդան Վ.-ն, որը նույն օրը, ժամը 18.00-ին բերման է ենթարկվել բաժին:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 16.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել, որ ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 16.59-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Սևանի ՃՈ պահակակետի մոտ, այրվում է ավտոմեքենա:
Հարգելի տիկին նախարար, Ձեր աշխատողները պարզապես Ձեզ խաբել են, որովհետև Ձեր աշխատողների ասածը, թե. «նախագիծը նոր բերվել է» չի համապատասխանում իրականությանը: Այդ նախագիծը Ձեր աշխատողների ներկայացմամբ ոչ թե «այս պահին», այսինքն հոկտեմբերի 7-ին, այլ դեռ 2013թ. սեպտեմբերի 11-ից է «գտնվում մշակույթի նախարարությունում»:
Ծննդյան տարեդարձը նշելիս կինը օղու շշով մի քանի հարված էր հասցրել ամուսնուն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Վարդենիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը:
Տեղյա՞կ է արդյոք ՀՀ վարչապետը, որ Թեղուտի հանքն իր վնասով կամայացնի ողջ Հայաստանը, մի պարզ պատճառով, որ այդ հանքի պոչանքը լինելու է մեծությամբ երկրորդն աշխարհում:
Պարզվել է, որ Գ. Հ.-ը (1985թ.) հաշվառված է հոգեբուժարանում և ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում խնդիրներ ունենալու պատճառով փորձել է կտրել բազկերակները:
Նա խոստովանել է, որ 2006 թ. նոյեմբերին, բաց դռնից մտնելով Արազի փողոցի տներից մեկը, հյուրասենյակի բազմոցի հետնամասից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 250.000 դրամի նյութական վնաս:
Երկրագնդի գլոբալ տաքացումը մարդկության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն է: Այս ամենը հաստատվել է տարբեր գիտական հետազոտություններով, որի արդյունքում` գիտնականները փորձում են հնարավորինս ճշգրիտ կանխատեսում կատարել առաջիկա մի քանի տասնյակ տարիների համար:
Պաշտոնանկությունները դատախազությունում շարունակվում են եւ հերթն արդեն հասել է աշխատակազմին։
Հոկտեմբերի 29-ին, ժամը 18.50-ի սահմաններում, «HOWO» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենան Մեղրի-Երևան ճանապարհի 203-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել ձորը: