Կարեն Մկրտչյանը պատասխանում է իրեն շառլատանության մեջ մեղադրողին
Ինչպես հայտնի է, բուժման նպատակով տևական ժամանակ արտերկրում գտնվող սերիալային դերասան Կարեն Մկրտչյանը վերջերս վերադարձել է Հայաստան:
Քիչ առաջ Ֆեյսբուք սոցցանցում Գևորգ Ալեքսանյան անունով օգտատերերից մեկը տարածեց հայտարարություն այն մասին, որ Կարեն Մկրտչյանը շառլատան է, ով «խաբեությամբ կերել է» իրեն հանգանակած 80.000 եվրոն:
«Կարենը իր ուրախ ընկերոջ հետ ժամանում է Գերմանիա ու հետազոտվելուց հետո պարզվում է, որ արի ու տես՝ ոչ մի վիրահատություն էլ անհրաժեշտ չէր: Նրան ինչ-որ դեղեր են նշանակել, մասաժներ են արել ու հաշված շաբաթներում Կարենը վերականգնվել է:
Ընթացքում ազատամարտիկ և հերոս Կարենը, իհարկե, չէր մոռանում հուզախառն նկարներ նկարվել ու նամակներ ուղարկել Գերմանիայից»,-գրել է օգատերը՝ պահանջելով հրապարակել այնտեղ արված ծախսերը: Նա հարցնում է. « Ո՞ւր են այն գումարները, որոնք ավելացան, երբ պարզեցիր, որ ոչ թե վիրահատվելու ես, այլ դեղային բուժում ես ստանալու»:
Life.panorama.am-ը բարձրացված թեմայի շուրջ զրուցեց դերասան Կարեն Մկրտչյանի հետ, ով նկատեց, որ հիմա ով ինչ ուզի, կարող է գրել:
«Ես ունեմ բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են իմ տարած վիրահատության մասին: Դրանք գերմաներենով են, թարգմանելուց հետո, անպայման, կհրապարակեմ»,-նշեց դերասանը:
Մանրամասներն՝ այստեղ