Բաժիններ՝

Բողոքի ակցիա Շիրակի մարզպետարանի դիմաց. վթարային շենքի բնակիչները ցանկանում են զրուցել Հովիկ Աբրահամյանի հետ. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Գյումրու Անտառավան երրորդ թաղամասի 26-րդ շենքի բնակիչները հավաքվել են Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով այսօր աշխատանքային այցով գտնվում էր Շիրակի մարզում:

Հովիկ Աբրահամյանը Գյումրիում մի քանի հանդիպումներ է ունեցել, իսկ նրա վերջին կանգառը Շիրակի մարզպետարանն էր: Վթարային շենքի բնակիչներն էլ հավաքվել են մարզպետարանի դիմաց՝ հույս ունենալով իրենց խնդիրը լսելի դարձնել կառավարության ղեկավարի համար, սակայն նրանց այնպես էլ չի հաջողվել զրուցել Հովիկ Աբրահամյանի հետ:

ՀՀ վարչապետը ժամանեց ՀՀ մարզպետարան եւ հեռացավ՝ այդպես էլ չմոտենալով իրեն սպասող եւ բողոքի ցույց իրականացնող գյումրեցիներին:

«Մենք սպասեցինք, սպասեցինք, ու մեզ այդպես էլ չթողեցին, որ մոտենայինք վարչապետին, ինքը չգիտենք էլ՝ հասկացա՞վ, որ մենք իրան ենք սպասում: Մարզպետարանի աշխատողները մեզ զոռով մի քանի մետր հեռու հրեցին, մինչեւ վարչապետը եկավ-գնաց»,- բողոքում էին նրանք:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս