Բաժիններ՝

Պետական պաշտոնյան, ով մեղադրվում էր կանխամտածված սպանություն կատարելու մեջ, բերվեց դատարան. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` հուլիսի 9-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի եղբորորդու` Թովմա Մաթևոսյանի սպանության փաստով հարուցված քրեական գործով 1-ին դատական նիստը:

Դատական նիստը նախագահում էր դատավոր Աղասի Մկոյանը: Նիստին ներկայացել էին ամբաստանյալ Տիգրան Մելիքյանը և իր երկու պաշտպանները, տուժողի իրավահաջորդ Արփինե Զադոյանը, նրա ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը:

Աշխատանքային զբաղվածության պատճառով չէր ներկայացել մեղադրող դատախազ Արմեն Շիրոյանը, դատական նիստը այդ պատճառով էլ հետաձգվեց: Այն տեղի կունենա հուլիսի 28-ին: Հիշեցնենք, որ Տ. Մելիքյանի նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի (դիտավորյալ սպանություն) հատկանիշներով:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս