Դերասան Կարեն Մկրտչյանը հրապարակել է բուժման ծախսերը հաստատող փաստաթղթերը (լուսանկարներ)
Դերասան Կարեն Մկրտչյանի կինը՝ Մարիան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ իրենք ծանոթ են ամուսնուն վարկաբեկելու նպատակ ունեցող գրառումներին և շատ նյարդայնացել են դրանցից: «Թող ներկայացնեն իրենց խոսքերի ապացույցները, չի կարելի մարդու անվան հետ խաղալ: Բանկում հաշվեհամարի վրա դեռևս մնացել է 13-14 հազար եվրո, որը Կարենին անհրաժեշտ է հոկտեմբերին Գերմանիայում որոշ բուժծառայությունների համար, քանի որ բուժումը դեռևս լիովին չի ավարտվել»,- ասել է նա և տրամադրել անդորրագրերը:
Հիշեցնենք, որ Գևորգ Ալեքսանյան անունով մի օգտատեր այսօր իր էջում գրառում էր կատարել Կ. Մկրտչյանի վերաբերյալ, նշելով. «Եթե դու շառլատան չես ու մեզ խաբելով չես գնացել Գերմանիա, ապա բարի եղի հրապարակի ծախսերդ, որ արել ես այնտեղ: Դու դա անել պարտավոր ես, որովհետև հանրությունը քեզ օգնել է ու դու պարտավոր ես հաշվետվություն ներկայացնել քեզ օգնած հանրությանը: Ուր են այն գումարները, որոնք ավելացան, երբ պարզեցիր, որ ոչ թե վիրահատվելու ես, այլ դեղային բուժում ես ստանալու: Ինչու ես լռում դրանց մասին: Ինչու չես ավելացած գումարներով օգնում հիվանդ երեխաների»: