Պարույր Հայրիկյանը՝ վարորդներին. «Անպայման պահեք ձեր տուգանքի վճարման անդորրագրերը»
«Համոզված եղեք, որ պետավտոտեսչության մակարդակով ամեն ինչ արվում է հօգուտ քաղաքացիների: Նախնական փուլում մտածում էի, որ այդ «Հայաստանը մեզ պետք է առանց հայերի» դավադրության շրջանակներում փորձում են մարդկանց կոտրել, հիասթափեցնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ըստ Պ. Հայրիկյանի՝ օրենքն էլ կարող է լինել մարդու իրավունքների դեմ և քաղաքացին օրենքի դեմ էլ կարող է հանդես գալ՝ պահանջել օրենսդրական փոփոխություն. «Երբ պատահական տեղից ծանոթի միջոցով մարդու իրավունքների պաշտպան են նշանակում, ով զբաղված է ընդամենը փող աշխատելով, քաղաքացին չի կարողանում այդ մեր ստեղծած՝ իմ նախաձեռնությամբ, Հայաստանում արմատավորված հաստատությունից, օգուտներ քաղել, որովհետև մարդու իրավունքների պաշտպանն այստեղ շատ մեծ դեր կարող է կատարել: Ես տեսա բավական մեծ քանակությամբ հուսահատ մարդկանց»:
Պարույր Հայրիկյանը հորդորում է վարորդներին՝ անպայման պահեն տուգանքի վճարման անդորրագրերը, ինչպես նաև՝ դրամատանը վճարում կատարելիս հետևել, որ դրամատան աշխատողը նշի այն կոդը, որի համար վճարում են կատարում. «Անդորրագիր բառի թարգմանությանը նայեք՝ աշխարհի բոլոր երկրներում անդորրագիր բառին ասում են ստացական, հայերենում ասում են անդորրագիր: Այսինքն՝ անդորրդ ապահովող գրություն: Եթե որևէ տեղ գումար ես վճարել, ապա անդորրագիրդ պահիր: Ես իմ անձնական օրինակով ասեմ, որ 30 հազարի տուգանք ունեի. աղբատար մեքենան ճանապարհը փակել էր՝ դանդաղ ընթացքի պատճով: Ես շրջանցեցի՝ դուրս եկա հանդիպակած կողմ. ես սխալ եմ թույլ տվել: 30 հազարի տուգանը անմիջապես վճարել էի մեկ շաբաթվա ընթացքում: Հետո ստանում եմ 150 հազարի պահանջ: Եթե ես պահած չլինեի իմ անդորրագիրը, ապա ես պետք է վճարեի: Իսկ այս դեպքում կարողացա պարզել, թե ինչպես է դա տեղի ունեցել: Ոչ թե դրամատան և պետավտոտեսչության խարդավանքն է՝ ինչպես նախնական փուլում մտածում էի, այլ դրամատանը ուշադիր չէի եղել, որ գումարը գանձելիս չէին նշել այն կոդը, որով ես տուգանված եմ»:
Բավական Ափիցարյան