«Նոր մանրամասներ Արտակ Բուդաղյանի առողջական վիճակից: Բժիշկները կրկնի վիրահատական միջամտություն են կատարել` մարմնից հանելով ևս մեկ գնդակ: Ներկայումս վիճակը շարունակում է ծանր մնալ: Չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը» ։
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից 01.06.13թ., ժամը 21:40-ի սահմաններում հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:
«Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու՝ Յուրիկ Սրաբյանի սպանության մեջ մեղադրվող Հակոբ Աբաջյանի պաշտպան Նարինե Ռշտունին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտակայքում տեղի ունեցած կրակոցներից հետո քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջ են դրել ազատել մարզպետին պաշտոնից կամ ենթարկել նրան պատասխանատվության օրենքի համաձայն:
Հունիսի 3-ին, ժամը 14.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 139 հասցեի թիվ 78 մանկապարտեզի երկրորդ հարկում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
«Դե իրենց ներքին հնարավոր լարվածության մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց մի քանի միջոցառումների ժամանակ նրանց միասին տեսել եմ»,- ասաց Գորիսի քաղաքապետը
Երկու օր առաջ հայտնաբերեցինք, որ շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի` Երևանում Մաշտոցի պողոտայում տեղադրված կավե արձանը վնասված է, մասնավորապես, կոտրված էին արձանի աջ ձեռքի մատները, որոնք անփույթ կերպով, կարելի է ասել` «տնավարի» ձևով փաթաթված էին կպչուն ժապավենով:
Հունիսի 2-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի թաղապետարանի դիմաց մեքենա է այրվում:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բանդայի գործով այսօրվա նիստում ցուցմունքներ տված երկու վկաներն էլ հայտարարեցին, որ մանրամասներ չեն հիշում, սակայն պնդում են իրենց նախաքննական ցուցմունքները:
Վերջին տարիներին կայքը մի քանի անգամ հարձակման է ենթարկվել ադրբեջանական հաքերների կողմից, իսկ արաբների կողմից սա առաջին դեպքն է:
Հունիսի 2-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արման Ա.-ին, որը մարտի 7-ից ՌԴ Տյումենի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Հունիսի 3-ին, 7-ին, 8-ին` երեկոյան ժամերին հատկապես Շիրակի, Լոռիի և Տավուշի մարզերում սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ:
«Տո՛ դուք ուր, գարունը, երեխաները, նրանց պաշտպանությունը, բնությունը, գեղեցիկը, մաքրությունը, սրբությունն ուր…»
Հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:
Բնապահպանական պետական տեսչություն վարույթին հանձնված գործերի քննության գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 500.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 1.31մլն. դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հունիսի 2-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 05.00-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել է մայթեզրին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1991 թ. ծնված Կարեն Ղազարյանը, տեղում մահացել է:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 2-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Քաղաքացիներն օգտվել էին վրացական FlyGeorgia ավիաընկերությունից, և Դուբայից հետադարձ թռիչքը պետք է կայանար կիրակի առավոտյան՝ Դուբայ-Թբիլիսի չվերթով, սակայն թռիչքը նրանց համար անհասկանալի պատճառով չի կայացել:
Հունիսի 4-ին Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքում տեղի կունենա Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի գահակալության արարողությունը:
Այսօր վարչապետ Սարգսյանը դիմել է գլխավոր դատախազություն՝ խնդրելով պարզել, թե ով է գրանցել «WLISPERA HOLDINGS LIMITED»-ը, և ինչպես է իր անունը հայտնվել ընկերության բաժնետերերի ցանկում:
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի նյութերը կիրակի օրը փոխանցվել են զինվորական դատախազությանը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթ է ընդունվել Երևանի Փարպեցի փողոցում գտնվող «ԴԻ ԱՅ ՎԱՅ» ակումբի հրկիզման աղմկահարույց գործը:
Հունիսի 3-ին, ժամը 03.10-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցի թիվ 2 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ըստ ճշտվող լուրերի` երեկ գիշերվանից ձերբակալվել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և նրա որդին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Գյումրի քաղաքի ՌԴ թիվ N ռազմաբազայի շտաբի զինծառայող, ավագ լեյտենանտ, ՌԴ քաղաքացի՝ 1986 թ. ծնված Ա. Ատավինը (տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով) Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
ՀՀ գլխավոր դատախազի` այս տարվա մարտի 21-ի հրամաններով՝ մազրզերում դատախազների փոխատեղումներ եղան. Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը նշանակվեց Շիրակի մարզի դատախազ, իսկ Լոռու դատախազի պաշտոնում նշանակվեց Արմավիրի դատախազ Հակոբ Ղարախանյանը։ Վերջինս պատասխանել է 168.am-ի հարցերին:
Ոստիկանությունն առգրավել է նաև մարզպետի տան դիմաց տեղադրված տեսախցիկների տեսագրությունը։ Ի դեպ, և՛ ոստիկանները, և՛ շարքային գորիսեցիները կարծում են, որ մարզպետի կողմից բեմականացված շոու է այն, որ երբ ոստիկանները ժամանել են նրա տան մոտ, նա մի քանի րոպե անց դուրս է եկել տանից և հայտարարել. «էս ինչ հաշիվ ա»։
Երաժշտության հեղինակը ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանն է, բառերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը՝ Դավիթ Բաբայանը, գործիքավորման հեղինակն էլ Արա Թորոսյանն է:
Կոտայքի մարզի Եղվարդի վարչական տարածքում գտնվող հողատարածքների սեփականատերերը համոզված են, որ իրենք ապահովագրված են կարկտահարությունից:
Ըստ նախնական վարկածի՝ խանդի պատճառը Շիրակի մարզի Հոռոմ գյուղի բնակիչ ոմն Սերյոժայի` իր կնոջ հետ արտամուսնական սիրային կապի մասին շրջանառվող լուրերն էին, որոնք ամուսինը ստուգելու համար սեփական գաղտնի ուսումնասիրություններն էր արել: