Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կա ցմահ ազատազրկման դատապարտված 104 անձ

ՀՀ արդարադատության նախարարությունը հաշվետվություն է տարածել մայիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ: Նախարարության հաշվետվության մեջ անդրադարձ կա նաև ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրներին:

Պաշտոնապես Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ներկայում կա ցմահ ազատազրկման դատապարտված 104 անձ: Այդ անձանց իրավունքների ապահովման, քրեակատարողական հիմնարկներում նրանց պահման պայմանների հետ կապված խնդիրները, ըստ Արդարադատության նախարարության՝ գնտվում են իրենց ուշադրության կենտրոնում: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրանց պահման պայմաններին, գործնականում դատապարտյալներին պատժի կրումից պայմանակն վաղաժամկետ ազատման համակարգի արդյունավտությանը, դատապարտյալներին պահելու ուղղիչ հիմնարկների տեսակների փոփոխության ժամկետներին ու ընթացակարգին, ցմահ ազատազարկման դատապատվածներին այլ դատապարտյալներից անջատ պահելուն և այլն:

Միջազգային փորձի և ոլորտի միջազգային չափանիշների հիման վրա հիշյալ խնդիրներին տալ օրենսդրական և գործնական արդյունավետ լուծումներ: Խոսքը հատկապես վերաբերում է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կառուցակարգերի կատարելագործմանը, ազատման համար օրենքով առավել օպտիմալ ժամկետներ նախատեսելուն, դատապարտյալների իրավունքների իրականացման գործուն միջոցներ սահմանելուն նրանց նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիս և այլն: Ցմահ ազատազրկվածների խնդիրները վեր հանելու և օրենսդրական փոփոխություններ նախատեսելու կարևոր նշանակություն ունեցավ ցմահ ազատազրկված Կարեն Բոյաջյանի դեպքը:

Նրա առողջական խնդիրները պարզելու համար կազմակերպվել է քաղաքացիական հոգեբուժարանում դատապարտյալի առողջության փորձաքննության անցկացումը, որից հետո նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Ըստ նախարարության հաշվետվության՝ քրեակատարողական համակարգի գերբեռնվածության խնդիրը լուծելու, ձերբակալված, կալանավորված անձանց, պատիժը կրող դատապարտյալների պահման պայմանները բարելավելու նպատակով Արմավիրի քրեակատարողական հիմնարկի 400 անձի համար նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել և շենքը շահագործման հանձնել 2014 թ. սեպտեմբերի վերջին: Զուգահեռ նախատեսվում է ևս 400 անձի համար մասնաշենքի կառուցումը:

Լուծվել են քրեակատարողական համակարգի բուժական անձնակազմի վերապատրաստման խնդիրները: Նախարարությունը վստահեցնում է, որ միջազգային գործընկերների հետ մշակվում է քրեակատարողական համակարգի բուժական ծառայության նոր մոդելը:

Տեսանյութեր

Լրահոս