
19-ամյա զինվորին ինքնասպանության հասցրած ծառայակիցներն ազատազրկվեցին. news.am

Մեղրու տարածաշրջանում տեղակայված ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարգիս Սահակյանին ինքնասպանության հասցնելու գործով դատարանն այսօր՝ օգոստոսի 13-ին մեղադրական վճիռ է կայացրել:
Ամբաստանյալ Արտաշես Խաչատրյանը դատապարտվեց ազատազրկման 5 տարի ժամկետով, իսկ Արթուր Միսակյանն էլ՝ 4 տարի 6 ամիս ժամկետով:
Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ օգոստոսի 13-ին հրապարակեց դատավճիռը, որը զինծառայողների հարազատները ընդունեցին շատ հանգիստ:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դատարանի բակում ծնողներն ասում էին, որ «թող 10 տարի էլ տային, մենակ թե արդար դատեին եւ իսկապես մեր երեխեքը մեղավոր լինեին»:
Մանրամասներն՝ այստեղ