«Ազատության» ռեպորտաժի հերոսներից մեկն արդեն տուն ունի, մյուսը շուտով կհայտնվի փողոցում
Ամիսներ առաջ անդրադարձել էինք անապահով երկու ընտանիքների խնդիրներին: Այսօր կրկին այցելեցինք մեր ռեպորտաժների հերոսներին՝ նպատակ ունենալով պարզել, թե արդյոք նրանց կյանքում ինչ-որ դրական տեղաշարժեր են եղել:
Երկու դեպքում էլ գլխավոր հերոսները երեխաներն են՝ Հովհաննեսն ու Սարգիսը:
13-ամյա Սարգսին «Ազատության» նախկին ռեպորտաժներից հետո առաջարկվել էր ուսումը շարունակել «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիրում: Նա էլ որոշել էր ոստիկան դառնալ:
«Մայրիկիս չէի կարող միայնակ թողնել, ուրիշ ոչ ոք չունի ինձնից բացի, կկարոտեի ու կանհանգստանայի նրա համար», – սա է կրթահամալիրում սովորելու առաջարկից հրաժարվելու Սարգիսի նշած պատճառը:
Մայրը՝ 48-ամյա Սեդա Մուրադյանը իր հիվանդությունների մասին մոռացած՝ որդու առողջական խնդիրներով է զբաղված՝ բժիշկներն ասել են, որ 13-ամյա որդու թոքերում ուռուցք կա, կրկնակի զննությունը, սակայն, հակառակն է ապացուցել, բայց Սարգիսը միևնույնն է՝ այսօր բուժում է ստանում:
Մանրամասներն՝ այստեղ