Բաժիններ՝

Մարտիրոս Ժամկոչյան. «Ադրբեջանցի զինվորները գիտեն, որ սա իրենց հողը չէ, դրա պատճառով են պարտվում»

«Ես գիտեմ, որ պատերազմ չի լինելու: Ադրբեջանցին այսօր դա անում է ներքին քաղաքականության համար, որպեսզի ցույց տա, որ ինքը հզոր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոնթեի մարտական ընկեր, Արցախյան պատերազմի մասնակից, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Մարտիրոս Ժամկոչյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցի զինվորների թերությունը իրենց հոգեբանության մեջ է: «Ադրբեջանը փող ունի և իր փողը շռայլ օգտագործում է: Ես չեմ ասի, թե դա մեզ վախեցնելու է: Այդ զենքն ու զինամթերքը, որ Ադրբեջանը վերցնում է, կարող է աշխարհի լավագույն զենքերը ունենա, բայց մարտունակ բանակ չի ունենա: Ադրբեջանը մարտունակ ստորաբաժանումներ չունի: Ադրբեջանցիների զինվորների հոգեբանության մեջ մի բան կա. իրենք գիտեն, որ սա իրենց հողը չէ, դրա պատճառով են պարտվում: Իսկ մենք գիտենք»,- ասաց Մ. Ժամկոչյանը:

Ազատամարտիկը ասում է՝ 20 տարի առաջ թուրքական դիվանագիտական կորպուսը փակվեց՝ շնորհիվ իրենց: Ադրբեջանցիները ԱՍԱԼԱ-ի մասին լսելիս դողում էին: Մարդիկ վախենում էին դիվանագետ դառնալ, որ հանկարծ օրերից մի օր ԱՍԱԼԱ-ն իրենց չոչնչացնի.

«Ադրբեջանական լրատվամիջոցների 25-30 տոկոսը ամեն երեկոյան ԱՍԱԼԱ-ի մասին է խոսում: Երբ մենք ժամանակին հակահարված տվեցինք իրենց, քմահաճույքի համար չէր դա: Համայն աշխարհին լսեցնելու համար էր, որ ունենք հայակական հարց, ունենք հայկական հողեր և պահանջատիրական ենք մենք»:

Լրագրողներից մեկի հարցին, թե որքանո՞վ է իրենց ընտանիքը գնահատված զգում հայրենիքի կողմից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը պատասխանեց.

«Գնահատված եմ այնքանով, որ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն եմ: Ինձ դրանից առավել և հայրիկիս գործից առավել որևէ գնահատական չի կարող լինել, որովհետև այն, ինչ արել է հայրս և այն, ինչ արել են իր ընկերները, արել են առանց որևէ ակնկալիքի, որ երբևէ որևէ մեկը որևէ գնահատական պիտի տա: Դա նրանց համոզմունքն է եղել, նրանց ապրելակերպը, և այն թանկարժեքը, ինչին որ հավատացել են. իսկ դա անգնահատելի է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Ողջ ԵՄ-ն աջակցում է Խաղաղության խաչմերուկ ծրագրին. Սլովենիայի ԱԳ նախարարը խոսեց ԵՄ-ի անունից «Սլովենիան աջակցում է խաղաղության օրակարգին, Սլովենիայի վարչապետն աջակցում է վարչապետին ի սկզբանե»,- այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։ Նրա կարծիքով, դա կարևոր հնարավորություն է խաղաղության և կայունության համար տարածաշրջանում: «Ողջ Եվրամիությունը սատարում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Այս պատճառով մենք մեծապես կարևորում ենք խաղաղության համաձայնագիրը, նախագիծը, քանի որ այն իսկապես կարող է նոր դռներ բացել՝ ստեղծելու այս անկեղծ խաղաղության օրակարգը»,- ասաց նա՝ խոսելով ԵՄ-ի անունից։ Արաքս Մարտիրոսյան ԵՄ, Փաշինյան, Խաղաղության խաչմերուկ, Ադրբեջան, ռեգիոն, Հարավային Կովկաս, Սլովենիա, Տանյա Ֆայոն