Բաժիններ՝

«Հարսնաքար»-ի գործով երկու ամբաստանյալներին նոր մեղադրանք է առաջադրվել. pastinfo.am

pastinfo.am –ի փոխանցմամբ` «Հարսնաքար»-ի գործով 12 տարվա ազատազրկման ու 100 հազար ՀՀ դրամի տուգանքի դատապարտված ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որը դրսևորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով:

Ըստ մեղադրանքի, նրանք 2014թ. մարտի 24-ին, ժամը 14.00-ից, որպես ամբաստանյալներ մասնակցելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հիշյալ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում բռնարարքի քրեական գործով տեղի ունեցող դատական նիստին՝ նշված քրեական գործով որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ մասնակցող փաստաբան Տիգրան Եգորյանի հասցեին շուրջ 3 րոպե տևողությամբ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031