Քաշաթաղի շրջանում գյուղերի էլեկտրաֆիկացման աշխատանքները շարունակվում են

Karabakh-open.info-ն բազմիցս անդրադարձել է Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւի մի քանի գյուղերի էլեկտրաֆիկացման խնդրին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այս թեւում կան գյուղեր, որտեղ մինչեւ օրս էլեկտրական հոսանք չկա։ Խոսքը հիմնականում վերաբերում էր Լեռնահովիտ համայնքի Եզնագոմեր եւ Սպիտակաջուր գյուղերին։

Համայնքի Շրվական գյուղը սեփական մինի ՀԷԿ-ի շնորհիվ այսօր հոսանք ունի, իսկ մյուս երկու գյուղերը դեռեւս ոչ։ Այստեղ, ինչպես դեկտեմբերին հայտնել էինք, էլեկտրաֆիկացման աշխատանքները սկսված են։

Այդ ժամանակ «Արցախէներգո» ՓԲԸ գործադիր տնօրեն Տիգրան Ծատրյանը Karabakh-open.info-ի հետ զրույցում նշել էր, որ գյուղերի օդային գծի անցկացումը, ամենայն հավանականությամբ, կավարտվի մինչեւ գալիք տարվա /2014 հեղ./ մայիս ամիսը։

Կայքի  խմբագրությանը դիմել են Սպիտակաջուր գյուղից. գյուղում մտահոգված են, որ էլեկտրական հոսանք չեն ունենա, ասում են՝ իրենց վարչակազմում են ասել, որ ֆինանսավորում չկա։ Հարցը փորձեցինք պարզել արտադրական ենթակառուցվածքների նախարարությունից։

Փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը Karabakh-open.info-ին հայտնեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են եւ Սպիտակաջուր գյուղը նույնպես ընգրկված է ծրագրում։ Ծրագրով վերոնշյալ գյուղերից բացի կէլեկտրաֆիկացվի նաեւ Հակ գյուղը։

Կայքի տեղեկություններով, աշխատանքները կավարտեն միներւ տարեվերջ, ու նշված գյուղի բնակիչներն այլեւս մոմի լույսի տակ չեն դիմավորի Ամանորը։

Տեսանյութեր

Լրահոս