
Կողոպուտի նոր հանցադրվագներ

Ապրիլի 23-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 16.00-ին Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 7 շենքի աստիճանների վրա անհայտ անձը քաշել-պոկելով բացահայտ հափշտակել է 1974 թ. ծնված Արմենուհի Ա.-ի պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, և դիմել փախուստի` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս:
ՀՀ ոստիկանությունի տեղեկացնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է օգոստոսի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվելու համար բերման ենթարկված, 1988 թ. ծնված Գևորգ Չ.-ն:
Պարզվել է նաև, որ նա նույն եղանակով հաշտակել է նաև Ելենա Խ.-ի պարանոցի ոսկյա շղթան:
Կատարվում է նախաքննություն: