Ամբաստանյալը պնդում է, որ նոյեմբերի 5-ին ոստիկանը փորձել է խեղդել իր ընկերոջը

Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումից հետո ձերբակալված Հայկ Հարությունյանը «Նեմգուտալ» դեղամիջոցը, որը ոստիկանները խուզարկությունից հետո հայտնաբերել էին նրա տանը, ձեռք է բերել 1993թ.-ին՝ շանը բուժելու ժամանակ։ Այս մասին այսօր, ըստ News.am-ի՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին իր ցուցմունքում ասել է ամբաստանյալը, որին բացի խուլիգանությունից՝ առաջադրվել է նաև թմրամիջոց կամ հոգեմետ նյութեր ապօրինի ձեռքբերելու ու պահելու մեղադրանք։

Անդրադառնալով նոյեմբերի 5-ի դեպքերին՝ ամբաստանյալը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է քաղաքացիական հագուստով ոստիկանը փորձել ամբաստանյալ Վահե Մկրտչյանին խեղդել. «Վահիկին նստացրել էին նստարանի վրա, թիկունքին կանգնած էին «հրեշտակ»-ները, մի հոգի էլ կողքը նստած, քաղաքացիական հուգուստով խեղդում են Վահիկին։ Ասում եմ՝ ո՞վ ես ներկայացիր, ինքը լռում էր, բան չէր ասում, ոչ մեկը չէր պատասխանում, հետո ինձ էլ տարան «զաբոր»-ների մոտ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս