Ես արյան վրեժ եմ դրել, Վլադիմիր Գասպարյանը ինձ պատասխան է տալու. Ազատամարտիկ. News.am

Ազատամարտիկ Վարդան Վարդանյանը վրեժ է լուծելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից՝ ոստիկանության բաժնում իրեն հարվածելու եւ նրա համար, որ թույլ է տվել ոստիկանության աշխատակիցներին իր համազգեստից շքանշան գողանալ: Այս մասին, ըստ News.am-ի՝ այսօր՝ օգոստոսի 15-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին իր ցուցմունքում հայտարարեց Վարդան Վարդանյանը:

«Ոստիկանապետը անձամբ ինձ պատասխան ա տալու, կամ էլ իրա երեխեքն են իմ երեխեքին պատասխան տալու, կամ իրա թոռներն եմ իմ թոռներին պատասխանտալու: Ես արյան վրեժ եմ դրել, ինքը չգիտի, թե ում հետ գործ ունի: Ասում եմ, որ վախով ման գա: Որ կռիշից քար ընգնի գլխին, մեռնելուց ասի կարող ա Վարդանի արածն էր»,- հայտարարել է Վարդան Վարդանյանը:

Ազատամարտիկը շնորհակալություն է հայտնել Շանթ Հարությունյանին՝ իր կյանքը կործանելու համար. «Սաղ կյանքս կործանեց, ինչի համար շատ շնորհակալ եմ, ես նորմալ ընտանիքում եմ մեծացել, գրքեր եմ կարդացել ու ես հասկացա, որ ոչ պիտանի գրքեր եմ կարդացել իրականում, ամենակարեւորը չէի կարդացել՝ մեր հայոց պատմությունը, որը մատուցվել է կեղծարարությամբ։ Մենք հասկացանք, որ սխալ ենք դաստիարակվել, սոցիալիստական գաղափախոսությունը սխալ է, եթե ճիշտ էլ է, ուրեմն մերը չէ։ Ես երջանիկ եմ, որ սենց ընկերներ ունեմ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս