
Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կան տուժածներ

Օգոստոսի 15-ին, ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Աստղաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Աստղաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԿԱՄազ» մակնիշի 15 OL 806 պ/հ (վարորդ` Գ. Գ..Գրիգորյան, 1980 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն