Բաժիններ՝

Քննչական փորձարարության ժամանակ տուժողը ճանաչել է իրեն ծեծի ենթարկողին

Հունիսի 27-ին, ժամը 02.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գլխի բազմաթիվ վնասվածքներով բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Արգիշտի Ա.-ն և հայտնել, որ Կիլիկիա թաղամասում իրեն ծեծի են ենթարկել:

Օրերս ոստիկանության ծառայողները Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկից, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1994 թ. ծնված Գրիգոր Հ.-ին, իսկ Չեխովի թիվ 9 հասցեի մոտից` 1998 թ. ծնված Դավիթ Ս.-ին:
Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում կատարված անձի ճանաչման ժամանակ Արգիշտի Ա.-ն ճանաչել է Դավիթ Ս.-ին և հայտարարել, որ նա Հրազդանի կիրճում հարվածել է իրեն և պատճառել վնասվածքներ, իսկ բաժնում Գրիգոր Հ.-ի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է փայտե մահակ:

Քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս