Բաժիններ՝

Թշնամու կրակոցներից բնակարանները կորցրած այգեպարցիները բողոքում են, որ խաբել են իրենց. ԳԱԼԱ

Տավուշի մարզի Այգեպար համայնքում օգոստոսի 10-ին, ինչպես հայտնի է, ադրբեջանական գնդակոծության հետեւանքով այրվել էին համայնքի բնակիչներ Արշալույս Գեւորգյանի եւ Վանո Վարդազարյանի երկհարկանի տները գույքի հետ միասին: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:

Կատարվածից հետո լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ իշխանություններն անմիջապես ձեռնարկել են համապատասխան բոլոր միջոցառումները տուժած բնակիչների բնակարանային խնդիրը կարգավորելու համար:

Եղան հրապարակումներ այն մասին, որ Այգեպարի հրդեհված տների բնակիչներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով նույն գյուղում բնակարաններ են հատկացվել։ Ավելին, համապատասխան գերատեսչություններից վստահեցնում էին, որ բնակարաններն ապահովված են անհրաժեշտ գույքով, այլ կերպ ասած՝ իշխանությունները կատարել են իրենց պարտականությունը: Սակայն իրականությունը բոլորովին այլ է: Բնակարաններ հրդեհից տուժած այգեպարցիներին հատկացվել է, սակայն միայն այդքանը: Բնակարանները ոչ միայն ապահովված չեն անհրաժեշտ գույքով, այլ նաեւ մինչեւ հիմա փաստաթղթային ձեւակերպումներն արված չեն:

ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Այգեպար համայնքի բնակիչ Արշալույս Գեւորգյանը հայտնեց, որ մի քանի օր է ստիպված է լինում համայնքից հասնել Բերդ քաղաք անհրաժեշտ փաստաթղթային ձեւակերպումներն անելու համար, սակայն գործընթացը կարգավորող չինովնիկները կամ տեղում չեն լինում, կամ զբաղված են: Հիմա տուժած բնակիչը մտավախություն ունի, որ ցանկացած պահի իրեն կարող են դուրս հանել հատկացված բնակարանից:

«Կվարտիրան հատկացրել են, բայց ոչ մի դակումենտացիա, ոչ դամավոյ են տվել, ոչ մի բան էլ չեն տվել, էդ տան խազյայկեն երեկ եկել է մեր տուն, ասում էր տվել են ձեզ բնակարանները, բայց ոչ մի դակումենտացիա, ես չգիտեմ՝ ինչ դի կատարվի»,- պատմեց Ա. Գեւորգյանը:

Մանրամասներն՝ այստեղ
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս