Բաժիններ՝

Կալանավորը բողոքել է, որ ոստիկանները մարմնական վնասվածքներ են հասցրել իրեն, հարուցվել է քրգործ. ՀՔԾ

Ըստ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ի հաղորդման` ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները իրեն պատճառել են մարմնական վնասվածքներ:

2014թ. օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնից իրազեկում է ստացվել Կոտայքի քննչական բաժանմունք այն մասին, որ հիշյալ բաժանմունքում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Գ.-ի մարմնի արտաքին զննության ժամանակ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

ՀՀ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում քննվող քրեական գործով մեղադրյալ. ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Ալբերտ Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն մարմնական վնասվածքներ պատճառել են ՀՀ ոստիկանության Գառնիի բաժանմունքի աշխատակիցները:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930