«Չեմ կարծում, որ կգտնվի մի քաղաքական ուժ, որը կգնա ու կկանգնի Ռոբերտ Քոչարյանի կողքին». «Ժողովուրդ»

Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ արդեն 1 տարի է՝ ապրում է Ֆրանսիայում։

– Տիկին Ալլա, այժմ ակտիվացել են Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու մասին խոսակցությունները։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման հավանականությանը։

– Ես չեմ հավատում, որ Ռոբերտ Քոչարյանը կվերադառնա, ես չեմ հավատում, որ նրան կարող է ժողովուրդը ընտրել, ես չեմ կարծում, որ կգտնվի մի քաղաքական ուժ, որը կգնա ու կկանգնի Ռոբերտ Քոչարյանի կողքին։ Ես կարծում եմ, որ այդ տեղեկությունները Սերժ Սարգսյանն է տարածում՝ մարդկանց վախեցնելու համար, փորձելով ահաբեկել, թե ինձնից վատ մարդ կարող է գալ։ Ես այդպես եմ մտածում։ Համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը հետ չի գալու։

– Իսկ եթե Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես հայտարարի իր վերադարձի մասին, Դուք անձամբ վերադառնալո՞ւ եք ՀՀ, որպեսզի պայքարեք նրա իշխանության դեմ։

– Ոչ, որովհետեւ ինձ համար Սերժը Քոչարյանից ոչ մի բանով լավը չի, ինչի պետք է պայքարեմ Քոչարյանի դեմ, եթե Սերժն ինձ համար նույն Քոչարյանն է ու հակառակը։ Ես կարողացա՞ Սերժի դեմ 5 տարի պայքարել, չկարողացա, չէ՞, հիմա եթե Քոչարյանը գա, էլի պետք է նույնը լինի։ Իսկ եթե կամ Սերժ Սարգսյանը պետք է լինի, կամ Ռոբերտ Քոչարյանը, եթե մենք Հայաստանում այլ թեկնածու չունենք, այդ երկու արնախումները պետք է լինեն, ապա ինձ համար նրանցից որ մեկն էլ լինի՝ միևնույն է։ 6 տարի Սերժ Սարգսյանը մեզ մատերի վրա խաղացրել է։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս