Ինչ ասում են, ճիշտ են ասում. հյուրանոցում ինքնասպան եղածի հայր. Armlur.am
Սեպտեմբերի 14-ին Երևանի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Անի Պլազա» հյուրանոցում ինքնասպանություն գործած 42-ամյա Վարդգես Օրգուսյանն «Ամերիա» բանկի աշխատակից էր, վերջերս էր վերադարձել ԱՄՆ-ից` ամուսնալուծվելուց հետո:
Նշենք, որ տարածված լուրերի համաձայն` Վարդգես Օրգուսյանը մշտապես խաղատներ էր այցելում և կուտակած պարտքերի պատճառով էր այդ քայլին գնացել, ինչը, սակայն, նրա հայրը կտրականապես հերքեց: Վարդգեսի հաշմանդամ հայրը` Գրիշա Օրգուսյանը, Armlur.am-ի հետ զրույցում հրաժարվեց որդու ինքնասպանության հավանական պատճառների մասին խոսել, կամ, ինչպես ինքն ասաց, բարձրաձայնել:
Որդեկորույս հայրը նշեց միայն, որ այն, ինչ խոսում են որդու մասին, ճիշտ է:
«Ճիշտ են ասում, ինչ ասում են: Միայն կասեմ, որ տղաս խաղատներում չէր խաղացել և պարտքեր չէր կուտակել»,- եզրափակեց Գրիշա Օրգուսյանը:
Օրգուսյանների պատկից հարևանը` Գոռը, վստահեցրեց, որ ինքնասպանություն գործած Վարդգեսն ամբողջ շենքում միակն էր, ում բոլորը, առանց բացառության, սիրում, հարգում և վստահում էին:
«Եթե ոչ ամեն օր, ապա գոնե երկու օրը մեկ հանդիպում էինք, ու երբեք նրա կողմից որևէ տարօրինակ կամ վիրավորական պահվածք չեմ նկատել: Կարող եմ վստահ ասել, որ Վարդգեսը էն եզակի մարդկանցից մեկն էր, ում բոլորս սիրում ու հարգում էինք, ու ինքն էլ բոլորին հարգանքով էր վերաբերվում: Շենքում ոչ մեկի հետ խնդիրներ չուներ, ոչ մեկին չէր նեղացնում կամ վիրավորում: Թե դրսում ում հետ էր շփվում, ինչ էր անում, չեմ կարա ասեմ, բայց ինչքանով իրան եմ ճանաչել, չեմ պատկերացնում, որ իրա նման մարդը կարող էր թշնամիներ կամ «չուզողներ» ունենալ»,- շարունակելով խոսքը` ասաց Վարդգեսի հարևանը: Իսկ նրա մյուս հարևանը` Ավագը, նշեց, որ Վարդգեսի ողջ ընտանիքն է բարեկիրթ, տան միակ զավակն էր, ապրում էր ծնողների հետ:
Մանրամասներն՝ այստեղ