
Կապան քաղաքում քարաթափում է տեղի ունեցել

Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Պապյան փողոցի տներից մեկը գտնվում է սողանքային գոտում, առաջացել է հողաշերտի սահում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 1 շենքի մոտակա բարձունքից տեղի է ունեցել քարաթափում՝ մոտակայքում գտնվող ավտոտնակների տանիքներին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն