Բաժիններ՝

«Յունիբանկի» սպառողական վարկերի քանակն աճել է 72%-ով

2014թ. օգոստոսի 31-ի դրությամբ «Յունիբանկի» կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 56.8 մլրդ դրամը, ինչը կազմում է բանկի ընդհանուր վարկային պորտֆելի 51%-ը: Նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ սպառողական վարկերի ծավալը աճել է 29%-ով, իսկ քանակը` 72%-ով:

Օրական բանկը դիտարկում է ավելի քան 1 000 վարկային հայտ միայն սպառողական նպատակների համար: Ֆիզիկական անձանց վարկավորման գծով «Յունիբանկն» առաջատար բանկերի եռյակում է:

«Յունիբանկն» առաջարկում է սպառողական վարկերի լայն տեսականի, որոնցից առավել պահանջված են կանխիկով և տեխնիկայի ձեռքբերման համար տրամադրվող վարկերը: Այս վարկատեսակներն առանձնանում են իրենց պայմաններով. ցածր տոկոսադրույք, վարկի վաղաժամկետ մարման հնարավորություն` առանց սահմանափակումների կամ տույժերի, փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Նշված վարկերը ձևակերպած հաճախորդներին անվճար տրամադրվում է մինչև 200 000 դրամ սահմանաչափով «Մագնիս» վարկային քարտ:

Եթե վարկի գումարը չի գերազանցում 500 000 դրամը, ապա հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր և սոցիալական քարտ: Բանկի պատասխանը հաճախորդին տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում:

Նման արագությունը հնարավոր եղավ ապահովել բանկում ավտոմատացված սկորինգային համակարգի ներդրման շնորհիվ: Դրա հետ մեկտեղ, բանկն ընդունում է նաև սպառողական վարկերի օնլայն հայտեր, որը հաճախորդը ներկայացնում է առանց բանկ այցելելու: Նույն կերպ` արագ և պարզ, իրականացվում է վարկի մարումը:

Վճարումները կարելի է կատարել ինչպես բանկի մասնագետի մոտ, այնպես էլ ինքնուրույն` «Յունիբանկի» բոլոր 46 մասնաճյուղերում տեղադրված վճարային տերմինալների միջոցով:

Հիշեցնենք, որ Յունիբանկի բոլոր քարտապաններն ընդգրկված են «Մագնիս» արտոնությունների և զեղչերի ծրագրում, որի շրջանակում գործընկերները` խանութները, հյուրանոցները, գեղեցկության սրահները, սրճարանները, տրամադրում են մինչև 40% զեղչեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս