
Գազ չի լինելու

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 18-ը ժամը 22:00-ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Հերացի, Նալբանդյան, Չարենց, Նար-Դոս, Ալեկ Մանուկյան, Երվանդ Քոչար, Վարդանանց, Վրացյան, Տիգրան Մեծ, Բյուզանդ, Հանրապետության, Ֆիրդուս, Տպագրիչների, Ագաթանգեղոս, Մ.Մկրտչյան, Խանջյան, Թումանյան, Այգեստանի 9, 10, 11, 11/1 փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: