
Էլեկտրաէներգիայի պահուստային պաշարները «Գյումրի 2» ենթակայանից (տեսանյութ)

tsayg.am-ը գրում է. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Գյումրի-2» ենթակայանը վերակառուցվել է և վերազինվել գերմանական KFW բանկի ֆինանսավորմամբ՝ ՀՀ ֆինանսների նախարարության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ միջև ստորագրված պայմանագրի համաձայն:
Ընդհանուր առմամբ աշխատանքների իրականացման համար ծախսվել է 14.6 մլն եվրո: Այս ենթակայանից սնվում է ամբողջ Շիրակի մարզն ու Գյումրին: Օդային գծով ենթակայանը կապվում է Վրաստանի Էներգահամակարգի հետ: Եվս մեկ օդային կապ կա Թուրքիայի հետ:
«Գյումրի-2»-ը կառուցվել է 1972-ին և մեծապես տուժել է 88-ի աղետից: Այն «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միակ կայանն էր, որում երբևէ չէին իրականացվել մեծածավալ վերականգնողական աշխատանքներ: