
Սերժ Սարգսյանը դադարեցրել է Երվանդ Զախարյանի դատավոր որդու լիազորությունները

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի սեպտեմբերի 3-ի առաջարկությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել դադարեցնել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի լիազորությունները:
Այս մասին տեղեկանցում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Հիշեցնենք, որ Արտակ Զախարյանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի որդին է: