
Ավտոմեքենան ընկել է Աղստև գետը

Սեպտեմբերի 15-ին, ժամը 22.08-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի մոտ ավտոմեքենա է ընկել դեպի Աղստև գետը. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 21015» մակնիշի 34 NR 634 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 35 մ սահել դեպի գետը և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Հ. Ա.-ն (ծնվ. 1994թ., գ. Խաշթառակ) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ:Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
Արտակարգ իրավիճակների նախարարություն