
Կդադարեցվե՞ն դասերը Մեղրիի տարածաշրջանի դպրոցներում

meghrinews.com-ը գրում է. Այս տարվա ձմեռը անակընկալներով լի է. հանրապետության ամենահարավային տարածաշրջանում` Մեղրիում, ձյուն, որը օրերով չի հալվում, սառնամանիք, որին պատրաստ չեն բնակիչները և կազմակերպությունները. ջրամատակարարման համակարգի և կոյուղիների խափանումներ, ժամերով հոսանքազրկում, վիճակ, որն արտակարգ է մի տարածաշրջանի համար, որտեղ իսպառ բացակայում է գազաֆիկացումը:
Հունվարի 13-ին հանրակրթական դպրոցներում ավարտվեցին արձակուրդները, իսկ Մեղրու տարածաշրջանի շատ կազմակերպություններ դասապրոցեսը սկսելուն պատրաստ չէին. Ըստ առողջապահության տեսչության` հունվարի 14-ի դրությամբ ջերմաչափման արդյունքները առավոտյան Մեղրու թիվ 1 դպրոցում 7°С-11°С, թիվ 2 դպրոցում`1°С-7 °С, իսկ Ագարակի դպրոցում կեսօրին ցուցանիշը կազմել է ընդամենը 8°С-13°С: Դպրոցականների բացակայությունները համապատասխանաբար կազմել են 20%, 40%, 45%:
«Մեղրու ՏԲԿ» ՓԲԸ տնօրեն Լ. Վարդանյանի հավաստմամբ երեխաների բացակայությունները հիվանդացության բարձրացման հետ կապված չեն: Բացակայությունների հիմանական պատճառը վերը նկարագրված պայմաններն են:
Մանրամասները այստեղ`