Բաժիններ՝

Ալիկ Սարգսյանը՝ Կալիֆոռնիայում երկու տուն գնելու մասին

Հայաստանի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը անհեթեթ սուտ եւ լկտիություն է որակում իր՝ Կալիֆոռնիայում երկու տուն գնելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ալիկ Սարգսյանը: «Դրանից ավելի անհեթեթ, մեծ սուտ եւ լկտիություն չի կարող լինել, դա սուտ է, լկտի սուտ»,- նշել է նա:

Դիտարկմանը, թե եթե լրատվամիջոցը հրապարակի հասցեները, ինչպես եւ խոստացել է, նա այսպես է արձագանքել. «Ես հո՞ երեկվա երեխան չեմ: Ձեր բոլորի կարծիքը իմ մասին սխալ է, ես ավելի ազնիվ եմ այս կյանքում, քան դուք մտածում եք, եթե նույնիսկ մի հատ «բուդկա» ձեռք բերած լինեի, կասեի՝ մի հատ «բուդկա» եմ առել ընկերոջս անունով, երեխուս, բաջանաղիս, բայց որ նման բան չկա, ես ինչից վախենամ, ի՞նչ նկար, ի՞նչ բան, չկա նման բան, գոնե ընկերոջ, բարեկամի անունով մի հատ նման բան գտնեք, կասեմ հալալ է ձեզ, բայց չկա նման բան»: Ալիկ Սարգսյանը խսստացել է արտերկրում որեւէ անշարժ գույք գնելիս անձամբ հայտարարել այդ մասին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս