
Վարակ Գյումրիում. Բժիշկները չեն կարողանում պարզել սարսափելի վարակի տեսակը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էինք`Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում արտակարգ իրավիճակ է: 11 երեխա և մեկ չափահաս կին վարակիչ հիվանդությամբ են տառապում: Մուրադյաններն են ախտակիրները: Ամեն ինչ սկսվել է Մուրադյանների հարսից, 5 երեխայի մայր, 23-ամյա Աիդա Ստեփանյանից: Թարախային բշտիկներ ամենաշատը փոքրիկ Նարեկի վրա են առկա, ախտահարված են երեխայի ոտքերը: Եղունգները փտել, թափվել են: Մուրադյանները սկզբում գնացել են Ինֆեկցիոն, այնուհետ մաշկային հիվանդանոց: Ստացել համապատասխան ցուցումներ ու վերադարձել տուն:
Տեսանյութը` «Երկիր մեդիայի»