
Հրդեհից տուժած ընտանիքը մնացել է անօթևան (տեսանյութ)

ankyun3.am-ը գրում է. Քարինջ գյուղում 2014-ի հունվարի 2-ին կրակը մի քանի րոպեում սրբել-տարել է Մխիթարյանների երիտասարդ ընտանիքի 13 տարվա ապրուստը: Չորս հոգանոց ընտանիքը հիմա այլեւս ոչինչ չունի, բացի սառնարանից ու վարկային պարտավորությունից: Փաստաթղթերն այրվել են՝ ապառիկով վերցրած գույքի հետ միասին, սակայն բանկում դեռ երկար պետք է վճարումներ անեն: Հրդեհից տուժած այս ընտանիքին համագյուղացիներից բացի օգնություն է ցուցաբերել միայն «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը՝ հագուստ ու դպրոցական իրեր տրամադրելով: Ընտանիքի միակ եկամուտը անասնապահությունից ստացած օգուտն է, որով տուն ու ապրուստ ստեղծելու մասին երազել անգամ չեն կարող: