168.am-ի հետ զրույցում Ն Թովմասյանը նշեց, որ «SandbadTir INTL Transport Co.LTD» ընկերության հետ 2008-2009թթ-ին «Նաիրիտը» համագործակցել է, առուվաճառքի գործարքներ են կնքվել և գումարային որոշակի պարտավորություն է ձևավորվել, սակայն, իրենց կարծիքով, իրանական ընկերությունը ներկայումս լուծարված է:
Հայկական կողմը պատասխանում է հակառակորդի կրակոցներին: Գյուղապետի խոսքով` կրակոցներն այսօր ավելի ուժգին են. նախօրեին մեծմասամբ դիրքերի, հիմա` գյուղի ուղղությամբ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է :
Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ադրբեջանցիները պարբերաբար կրակում են: Այս մասին Tert.am-ին փոխանցել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ ըստ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆեյսբուքյան էջի` հունվարի 23-ի երեկոյան թշնամին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի և Չինարիի վրա: «Անսանձ թշնամին այսօր երկար ժամանակ կրկին կրակահերթի տակ է […]
Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է երթևեկելի մասից և ընկել ձորը:
Սոթքի հանքերի մոտակայքում, մերկասառույցի և ձյան պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել:
Ոստիկանության ծառայողները Երևանի Անդրանիկի փողոցում գտնվող տոնավաճառի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում դատված Տիգրան Գ.-ին:
Հարվածի հետևանքով «Lexus» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի երկաթյա արգելապատնեշներին, ու եթե դրանք չլինեին, մեքենան կգլորվեր ձորը:
Ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման և զինված հանցախմբերի վնասազերծման աշխատանքները` ոստիկանության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
«Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը, որ մատակարարվում էր այդ ընտանիքներին, կազմում էր 132 դրամ 1 խորանարդ մետրի համար, և 32 դրամը մենք հատուցում էինք…
Հունվարի 23-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Ոփյան փողոցում՝ երկհարկանի բնակելի շինությունում:
Հունվարի 20-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1979 թ. ծնված Լուսինե Ի.-ն և հայտնել, որ անհայտ անձը Արագածի փողոցում հափշտակել է իր պայուսակը և դիմել փախուստի (պայուսակում եղել է 150.000 դրամ, անձնագիր, սոցիալական քարտ, շպարման պարագաներ և հագուստ):
Հունվարի 23-ին, ժամը 18.33-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում (30-րդ կմ-ում) տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ես տեսնում եմ մի շարք դատապարտյալների, որոնք բոլոր ցուցանիշներով համապատասխանում են վաղաժամկետ պայմանական ազատմանը, նրանք իրենց վարքով, կարգապահությամբ և աշխատանքով բազմիցս ապացուցել են, որ ենթակա են վաղաժամկետ պայմանական ազատման, սակայն նրանց պատժի նվազագույն ժամկետը վաղուց է լրացել, նրանք բազմիցս ներկայացվել են վաղաժամկետ պայմանական ազատման և մերժվել, ինչո՞ւմն է կայանում պատճառը։
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Էդիկ Շահնազարյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված անձիք չկան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հունվարի 22-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները «ՏՕԶ-34 EP» տիպի, 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանի առկայության և պահպանման պայմանները ստուգելու ժամանակ` 1972 թ. ծնված Արշակ Հ.-ի տանը գտնվող չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են «ՏՕԶ» տիպի հրացանի 5,6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, որն ըստ Արշակ Հ.-ի` գտել է ԼՂՀ Քաշաթաղի տարածքից և պատկանում է իրեն:
«Ում տղեն ուզում է լինի, ձեզ չե՞մ ասել, եթե նստացնելու է` պիտի նստացնեք, եթե կարգի հրավիրվելու է, կարգի հրավիրեք, էս ի՞նչ եք անում, դուխ չունե՞ք»,- գյումրեցիների մոտ իրեն խայտառակ անելու համար զայրացել է ոստիկանապետ Գասպարյանը:
Մենք չենք կարող քաղաքական հավակնություններ և նկրտումներ ունենալ այն պարզ պատճառով, որ մենք որևէ կերպ չենք ձգտում քաղաքական իշխանության: Մենք ունենք խնդիր՝ լուծելու նշված սոցիալ-քաղաքական հարցը ի շահ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ստիպելով ցանկացած՝ թե ներկա, թե ապագա, իշխանությանը պատասխանատու զգալ իրեն քաղաքացիների առաջ և իր գործողություններում առաջնորդվել բացառապես քաղաքացիների շահերով:
Հունվարի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-27-ին արևմտյան շրջաններում, 28-ին` շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման կարգը սահմանող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշման բացթողումներից մեկն էլ այն է, որ բնակարան ստացած ընտանիքի շահառու ճանաչված անդամի մահից հետո, եթե վերջինս մինչև մահանալը չի հասցրել սեփականաշնորհել բնակարանը, պետությունը հետ է վերցնում տվյալ ընտանիքին հատկացված բնակարանը:Նման իրավիճակում են հայտնվել նախորդ տարիներին Գյումրու Մուշ-2 թաղամասում բնակարան ստացած մի շարք ընտանիքներ: Նոր ստացած բնակարանը կորցնելու վտանգի առջև է կանգնած նաև Մուշ-2 թաղամասում չորրորդ տարին բնակվող, 45 տարվա մանկավարժական կենսագրություն ունեցող Հասմիկ Նազարեթյանի ընտանիքը: Խնդիրն այն է, որ այդ նորակառույց մեկսենյականոց բնակարանի շահառու ճանաչվել է Հասմիկ Նազարեթյանի մայրը՝ մեկ անձով:
Նրանք թեև 2010 թվականին քանդել են իրենց ժամանակավոր կացարանը և տեղափոխվել են բնակվելու Մուշ-2 թաղամաս, սակայն չեն հասցրել մինչև շահառու ճանաչված անձի մահանալը սեփականաշնորհել բնակարանը, ուստի ՀՀ քաղաքաշինության նախարարությունը հետ է պահանջում հատկացված բնակարանը:
Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ ԿԱ ոստիկանության 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականի և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23–ին` ժամը 17.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է թույլ ձյուն, մասնավորապես` Մարտունու, Վարդենիսի և Վարդենյաց (Սելիմի ) լեռնանցքում:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա խիստ հսկողությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 24-ին’ պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
2013 թ. ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 529 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 10-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ:
Ադրբեջանական քարոզչամիջոցների կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր հունվարի 23-ին հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ արձանագրված հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմի կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի կապիտան Էլնուր Ջաֆարովը, իրականությանը չի համապատասխանում:
Այսօր՝ հունվարի 23-ին, ոստիկանութան Շիրակի մարզային վարչության ոստիկանության Կումայրիի բաժին է բերման ենթարկվել Գյումրի քաղաքի բնակիչ Սպարտակ Ղուկասյանը:
Թե ով եւ ինչու է փորձում այս ամենը կապել Սպարտակ Ղուկասյանի անվան հետ, այժմ պարզ է դառնում: Մենք հայտարարում ենք, որ հետեւողականորեն բացահայտելու ենք եւ հրապարակայնորեն մերկացնելու ենք սուտ, կեղծ լուրեր շրջանառողներին եւ նրանց պատվիրատուներին: