ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանն ազատվել է պաշտոնից:
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հույս հայտնեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Վերին պալատում սկսված Հայաստանի դեմ ադրբեջանցի հարկադիր վերաբնակների ներկայացրած «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» հայցի քննությունը կավարտվի հայանպաստ որոշմամբ:
Գործին որպես իրեղեն ապացույցներ կցված են Ա.Կիվիրյանի մարմնական վնասվածքների լուսանկարներ պարունակող, 24.08.2013թ. իրադարձությունների տեսանյութեր պարունակող, քննչական փորձարարության տեսաձայնագրությունը պարունակող, Սարգսյանի և Վրթանեսյանի ու Կիվիրյանի առերեսման աուդիո ձայնագրությունները պարունակող լազերային սկավառակները՝ 5 փաթեթով, բամբակե խծուծները:
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Կարեն Բաբակեխյանին ազատել է աշխատանքից և ուղարկել կադրերի ռեզերվ:
Նախկին բռնցքամրտիկ Դավիթ Սիմոնյանը խնդրի առջև է կանգնել․ անհրաժեշտ է կատարել քթի և ստորին ծնոտի շտապ վիրահատություն: Դավիթը կոտրվածքը ստացել էր դեռևս տարիներ առաջ, և հետազոտության արդյունքում, համաձայն բժշկական եզրակացության, վերջինիս մոտ այժմ առկա է քթի և ստորին ծնոտի աջ հատվածի գծային կոտրվածք` ոսկրերի տեղաշարժերով միմյանց նկատմամբ:
Ինչպես նախկինում տեղեկացրել էինք` հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1955 թ. ծնված, նակինում 7 անգամ դատապարտված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել:
Միաժամանակ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղերը հանելու գործընթացը:
Հարազատները կայքին տեղեկացրել են , որ երեկ Էդիկ Մադյանին տեսել են թիվ 37 ավտոբուսի մեջ, որը Էրեբունի-Կոմիտասով գնում է Նոր Նորք: Բայց առայժմ չի հաջողվել հայտնաբերել նրան:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Երեկ երեկոյան ոստիկանությունը, Վերնադյան պողոտայում ստուգելով մի տղամարդու փաստաթղթեր, հայտնաբերել է, որ դրանք կեզծ են: Տղամարդը ձերբակալվել է, իսկ ձերբակալվածը պարզվել է, որ վրացի «օրենքով գող» Օտարի Տոտոչիյան է ՝ Բատյա մականունով:
Ներկայումս Տավուշի մարզում տնական հավի ձուն վաճառվում է 90- 100 դրամով, թռչնաբուծարաններում արտադրված ձուն՝ 80 դրամով: Ընդ որում՝ տնական հավի ձվի պահանջարկը գերազանցում է առաջարկին: Եվ դա կապված է ոչ միայն այն բանի հետ, որ ձմռանը գյուղացիների կողմից պահվող հավերը ցու
Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը երեկ հանդիպել է Շ. Հարությունյանին: Ւ. Պետրոսյանի տեղեկացմամբ՝ Շ. Հարությունյանը դեռևս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց»
Տնօրենի նյարդերը տեղի էին տվել այն պահին, երբ հաստիքների վերադասավորման և դրա արդյունքում երկու կանանց աշխատանքից ազատելու մասին հայտարարությանը հետևել էր վերջիններիս «հանդուգն» պահվածքը։
Վերջինիս պաշտոնում նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արմեն Հարությունյանը: Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Բալյանը նշանակվել է նորաստեղծ՝ Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետ:
Սահմանի ամբողջ երկայնքով` և՛ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, և՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին, երեկ գիշերը ադրբեջանական կողմից շատ ակտիվ, ագրեսիվ կրակոցներ են եղել, գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմն Ադրբեջանը խախտել է շուրջ 300 անգամ:
ՊՆ մամլո խոսնակը հերքեց նաև այն լուրերը, որ երեկ ուշ երեկոյան հակառակորդի դրսևորած ակտիվության հետևանքով որոշ գյուղերից բնակչներ են տարհանվել. «Չկա այդպիսի բան, ոչ մի տարհանում չի եղել»:
Քրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի բողոքը. Շանթ Հարությունյանը մինչև մարտի 5-ը կմնա կալանքի տակ:
«Հրապարակի» տեղեկություններով, Սահմանադրական դատարան իրեն դիմած չորս ուժերի՝ կուտակային կենսաթոշակի մասին օրենքի կասեցման միջնորդությունն աշխատանքային նիստում կքննարկվի հունվարի 25-ին, չնայած օրը շաբաթ է և ոչ աշխատանքային։
«Ես խորը ակնածանքով եմ խոսում նրա մասին։ Մենք միասին ճանապարհորդել ենք, հիմա էլ շփվում ենք։ Շառլ Ազնավուրի բոլոր մտահոգությունները ճիշտ են ու իմաստուն, պետք է հարգանքով վերաբերվել այդ մարդու ասածներին»:
ՀՀ բնապահպանության նախարար, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի կենսագրությունը բավական ուշագրավ դրվագներ է պարունակում, որոնք առավել արդիական են հենց այսօր, երբ իրավիճակը մեր երկրի սահմաններում լարված է։
Այնուհանդերձ, սպասվում է, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան վեճի մասին Սերժ Սարգսյանն իր կարծիքը կասի, մանավանդ որոշ ՀՀԿ-ականներ այդ «հակամարտությունում» ոչ ադեկվատ են իրենց պահել` ամբախ-զամբախ խոսելով:
Մարկետինգի և գովազդի հիմունքներ դասավանդող Մարգարիտա Գրիգորյանը, որը նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենն է, համարվում է ՀՀ նախագահի նստավայրի հովանավորյալը, չի բարեհաճում գալ դասերին, ավելին, արդեն երկու անգամ է՝ չի ներկայանում նաև քննությանը։
Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներայացնել սահմանին ստեղծված իրավիճակը:
«ՀԺ»-ն գրում է. Առաջիկայում ՀՀ կառավարությունը վաճառքի կհանի պետական գանձարանում առկա մոտ 67 կիլոգրամ ընդհանուր քաշով 14 հազար 761 հատ ոսկյա իրեր. 873 կարատ ադամանդ, 762 կարատ ալմաստ, 102 կիլոգրամ կուլտիվացված մարգարիտ և այլն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ տարածաշրջաններում տեղում է ձյուն, մասնավորապես՝ Թալինի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի և Դիլիջանի:
Հունվարի 22-ին ԶԼՄ-ներում տեղեկություններ էին տարածվել, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը և նրա հասցեին հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցրել:
ՀՀ ոստիկանապետի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Հրազդանի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ա. Իսրայելյանը նշանակվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պետ:
Այնուհետ արդեն Հայկը դեմքի և գլխի շրջանում ստացած բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի զինվորական հոսպիտալ: Բժիշկները վերջինիս մոտ ախտորոշել են ուղեղի ցնցում: Գործը քննում է ռազմական ոստիկանությունը:
ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Սերգո Ավետիսյանը ազատվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետի պաշտոնից: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ս. Ավետիսյանը նշանակվելէ ոստիկանության Սպիտակի բաժնի պետ:
Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ հունվարի 22-ի ուշ երեկոյան մոտ մեկ ժամ տեւած ադրբեջանական կողմի կրակոցների հետեւանքով վնասվել են գազի խողովակները, հրդեհ է բռնկվել, որը բնակիչների ուժերով մարվել: Գյուղում գազ չկա: