Բաժիններ՝

Ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից սպանված Կարենը մահվանից մեկ օր առաջ խոսել էր հարազատների հետ. news.am

Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Կարեն Գալստյանը Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից է, բազմանդամ ընտանիքի երեխա, ունի երեք եղբայր, մեկ քույր:

Այս մասին NEWS.am-հետ զրույցում պատմել է Կարեն Գալստյանի եղբայրը` Բաբիկ Գալստյանը: «Կարենը միջնեկն էր: Մեծ եղբայրս էլ ծառայել է բանակում, այժմ Ռուսաստանում է»,- պատմել է եղբայրը:

Կարենը սովորել է Սիսիան քաղաքի գիշերօթիկ դպրցում, որտեղ եւ աշխատում է նրա մայրը: Բաբիկ Գալստյանը պատմեց, որ եղբոր հետ խոսել է մահվանից մեկ օր առաջ. «Հաճախ խոսում էինք, էդ դեպքից առաջ էլ խոսացինք, ինքը շատ ուրախ էր, լավ տրամադրություն ուներ: Դե 4 ամիս էր մնում վերադարձին, մայիս-հունիսին կգար արդեն: Միշտ գոհ ա եղել ծառայությունից»:

Շարունակությունը այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս