
Որոնվում է

Հունվարի 20-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Այգեձոր գյուղի 11-րդ փողոցի բնակիչ, 73-ամյա Էդիկ Մադյանը Բագրատունյաց 3 հասցեում գտնվող «Երևան» բժշկական կենտրոնից դուրս է եկել և չի վերադարձել:
Արտաքին տվյալներն են` հասակը` մոտ 170 սմ, նիհարավուն կազմվածքով, սպիտակ մազերով, աչքերը` կապույտ:
Հագին եղել է`սպիտակ վերնաշապիկ, կապույտ սպորտային տաբատ, շագանակագույն հողաթափեր, գլխին փաթաթած է եղել նարնջագույն սրբիչ, վրան գցած է եղել շագանակագույն ծածկոց:
Էդիկ Մադյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-44-02-02, 010-42-02-02, 010-44-42-60, 010-44-20-90 հեռախոսահամարներով: