Դումանյանը՝ պատվաստումներից հետո գրանցված մահացությունների մասին

2013թ. վերջին պատվաստումներից հետո երեխաների մահացության մի քանի դեպք արձանագրվեց: Մահացած երեխաների հարազատները նշում էին, որ մահվան պատճառը պատվաստումն է եղել: 168.am-ն այսօր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ մահվան դեպքերն ուսումնասիրվել են նախարարության կողմից, և արդյո՞ք եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ մահերը պատվաստման կամ բժշկական անձնակազմի սխալի հետևանք են եղել:

«Յուրաքանչյուր մահվան դեպքով քրեական գործ է հարուցվում, յուրաքանչյուր դեպքում՝ անկախ նրանից՝ ծնողը բողոքում է, չի բողոքում, և յուրաքանչյուր դեպք անձամբ ինձ է զեկուցվում: Հատկապես այդպիսի մի դեպք, որ ծնողները մահը կապել էին պատվաստման հետ, ինձ զեկուցել են և´ դատական բժիշկները, և´ բուժող բժիշկները, և´ Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության մեր մասնագետները, և նրանք նախնական ժխտել էին, որ դա պատվաստման հետ կարող է կապ ունենալ:

Ընդհանրապես պատվաստման ժամանակ ամբողջ աշխարհում կան բարդությունների որոշակի տոկոսներ: Այսպես թե այնպես, մենք օրգանիզմ ենք մտցնում մի հակամարմին, որն օրգանիզմում իմուն համակարգի հետ սկսում է աշխատել, և բնական է, որ տարբեր օրգանիզմներ տարբեր ձևով կարող են ընկալել: Մենք աշխատում ենք բերել այնպիսի պատվաստանյութեր և այնպիսի արտադրողներից, որոնք ներքին վերահսկման խստագույն մեխանիզմներ ունեն: Այսօր շատ երկրներ, գործարաններ կան, որոնք պատվաստանյութ են արտադրում, բայց ներքին հսկողական լաբորատորիաներ չունեն, կամ դրանք թերի են: Մենք ամենաթանկ տեղերից պատվաստանյութեր ենք գնում»,- ի պատասխան՝ ասաց Դ. Դումանյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարի գրանցված մանկական մահացությունների դեպքերը դեռ չեն ամփոփվել:

Տեսանյութեր

Լրահոս