Ադրբեջանում հայտնված Մամիկոն Խոջոյանը 6 երեխա ունի

Կարմիր խաչի գրասենյակի ներկայացուցիչներն այսօր կլինեն Տավուշի մարզի Վերին Կարմրաղբյուր գյուղում, կհանդիպեն համայնքի ղեկավար Կամո Չոբանյանին՝ Մամիկոն Խոջոյանի հետ կապված որոշ հարցեր քննարկելու համար: Կամո Չոբանյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հայտնի չէ՝ երբ է Մ. Խոջոյանը հատել սահմանը, սակայն երեկ՝ հունվարի 28-ին, ժամը 15:00-ի սահմաններում նրան տեսել են «ներքին զոնայում»:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ Մամիկոն Խոջոյանի կինը տարիներ առաջ մահացել է, նա ունի 6 երեխա: Հիշեցնենք՝ Մ. Խոջոյանը Հայաստանի սահմանը հատել է երեկ: Նա բնակվում էր Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում, ծնվել է 1937 թվականին: Երեկ մեզ հետ զրույցում Կամո Չոբանյանն ասել էր, որ Մ. Խոջոյանը հոգեկան խնդիրներ ունի:

Ավելի շուտ՝ ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչությանը, տեղեկություն էր տարածել, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն արդեն  բանակցություններ են սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031