Բաժիններ՝

Հրամանատարին նյարդայնացրել է, որ տուժողն «արհամարհական» պատասխանել է՝ «ճիշտ այդպես». pastinfo.am

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, ներկայումս մեկ այլ զորամասի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Բագրատ Մաթևոսյանը դատավճռով մեղավոր է ճանաչվել իշխանազանցության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1–ին մասով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վ.Գրիգորյանի նախագահությամբ, 2014թ. հունվարի 20–ի դատավճռով պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Բագրատ Մաթևոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 3 տարի ժամկետով, բայց նաեւ ազատել պատժի կրումից՝ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 03.10.2013թ. որոշման կիրառմամբ:

Իշխանազանցության դրվագներից մեկով՝ 2013թ. հունվարի 24–ին շարքից ուշանալու կապակցությամբ զինվորների միջև վիճաբանության հետ կապված ամբաստանյալ Բ.Մաթևոսյանը ջոկի հրամանատար, գործով տուժողին հարցրել է, թե նա ինչո՞վ է զբաղված եղել, որ նրա հրամանատարության ներքո գտնվող զինվորը վիճաբանել է մեկ այլ զինծառայողի հետ և լսելով, որ նա անտեղյակ է կատարվածից, «իր գերակայությունն ի ցույց դնելու և հաշվեհարդար լինելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ամբաստանյալ Բ.Մաթևոսյանը կատարել է իշխանազանցություն, այն է ձեռքով մեկ անգամ հարվածել է տուժողին, որի հետևանքով նրա քիթը արյունահոսել է»:

Մանրամասները այստեղ`

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս