Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. տղան մահացել է, հայրը հիվանդանոցում է. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամ՝ այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ հատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ:

Պարզվել է, որ ՌԴ քաղաքացի՝ Գյումրիում ժամանակավորապես բնակվող 35-ամյա Վիտալի Գրիշկովը, վարելով Opel Astra մակնիշի 32 LO 206 համարանիշի ավտոմեքենան, դեպի Երևան ընթանալիս բախվել է Թալին քաղաքի բնակիչ, 67-ամյա Անդրանիկ Անտոնյանի վարած ВАЗ 2105 մակնիշի 24 SU 264 համարանիշի ավտոմեքենային:

Հարվածի հետևանքով 05-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում՝ բախվելով ապառաժ քարերին, իսկ Opel-ն էլ դուրս է եկել հադիպակաց երթևեկելի գոտի: Քաղաքացիները, ճանապարհային ոստիկանների և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 05-ի վարորդին ու նրա ուղևորին՝ Թալինի բնակիչ, 41-ամյա Կարեն Անտոնյանին, ովքեր տեղափոխվել են Թալինի հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վարորդն ու ուղևորը հայր ու որդի են: Թալինի հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Կ. Անտոնյանը գիտակցության չգալով՝ մահացել է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս