Կարկուտից էական վնասներ չկան. գյուղատնտեսության փոխնախարար
Մայրաքաղաքի տարածքում մարտի 29-ին կեսօրից հետո 15 րոպե տևողությամբ կարկուտը մեծ ծավալներ չի ընդգրկել: Երևանին հարակից Արվամիրի և Կատայքի մարզում են Գյուղատնտեսության նախարարության աշախատնքային խմբերը, որոնք բնաչկության շրջանում համապատասխան իրազեկման միջոցառումներ են իրականացնում: «Թարմ տեղեկատվություն ուենք բոլոր շրջաններից: Կարկուտից էական վնասներ չկան, անհանգստանալու լուրջ հիմքեր` եւս: Կարկուտը շատ մեծ չափերի չի եղել, ամենակարևորը եղել է թաց կարկուտ, եթե այն լիներ ավելի կարծր և խոշոր, բնականաբար, դա լուրջ վնասներ կարող էր տալ:
Բացի դրանից, այժմ ծառերի վրա չկան տերևներ և դիմադրությունը շատ ամուր է, հետևաբար վնասներ չէին կարող առաջանալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավիճակը պարզաբանեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը` հավելելով, որ եթե տեղ-տեղ ծառերի վրա առկա է ծաղկի թերթիկների թափում, դրանք ոչ թե կարկուտի, այլ ուժեղ քամու հետևանք են, ինչը վտանգ չի կարող ներկայացնել նախապես իրականացված փոշոտման շնորհիվ:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ նախարարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ լակատորներով հետևում է իրավիճակին, և որևէ վտանգ այս պահի դրությամբ չկա:
Գյուղատնտեսության նախարարության տվյալներով` կարկուտը, բացի Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններից, ընդգրկել է Էջմիածնի որոշ հատվածներ, որոնք հարակից են Արագածոտնի մարզին, Քանաքեռավանը, Եղվարդ և Աբովյան քաղաքները: