Մանրամասներ հայտնել իրենց հանդիպման վերաբերյալ ինչպես Աշոտ Գիզիրյանը, այնպես էլ Սուրեն Խաչատրյանը հրաժարվել են: «Մենք քսանհինգ տարի էլ հանդիպում ենք»,- միայն ասել է Սյունիքի նախկին մարզպետը, իսկ Շիրակի նախկին մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ հավելել է, որ հանդիպել են սուրճ խմելու համար:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցում Ս․ Հովհաննես Մկրտչի գլխատման օրը ներկա էր Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2, սպանության և բռնաբարության կամ բռնաբարության փորձի 1-ական դեպք:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների հետագա ընթացքը հասարակական հետաքրքրությունների առարկա է: Հասկանում եմ նաև, որ ՀՀ կառավարության խիստ կառուցողական կեցվածքն անակնկալ էր, գուցե, որոշների համար:
Մեղադրողը վկայից հետաքրքրվեց՝ արդյոք հունվարի 1-ին լաբորատորիայից ներքին հեռախոսով զանգ եղե՞լ է բաժանմունք, ինչին ի պատասխան վկան ասաց, որ ինքը չի պատասխանել լաբորատորիայից ստացված զանգին: Դատախազ Դավիթ Կարապետյանը նշեց, որ նախորդ դատական նիստերից մեկի ժամանակ լաբորատորիայի բժիշկը իր ցուցմունքում հայտնել է, որ ներքին հեռախոսով զանգահարել են բոքսային բաժանմունք և հայտնել, որ երեխայի արյան մեջ էական շեղումներ կան:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. ապրիլի 26-ին ժամը 10.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի 9-11 փ.-ների, Հերացի փ., Մյասնիկյան պող. 2, 4 համարների, Չարենցի 1-ին նրբ. և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ապրիլի 25-ին կայացել է ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 161-րդ հոդվածով, Արդարադատության խորհուրդը որոշել է.
Ապրիլի 27-ին հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է. լրանում է գրողի ծննդյան 100-ամյակը: Այդ կապակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հովհաննես Շիրազի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:
Հնարավոր է՝ հենց սահմանն անցած լինի, որովհետեւ 10-15 կմ հեռավորության վրա անցակետեր են տեղադրված, հնարավոր է՝ այնպես անցած լինի, որ զինվորները չտեսնեն:
«Գործադուլավորների պահանջը ե՛ւ բնական է, ե՛ւ բարոյական’ համարժեք վարձատրություն՝ կատարված աշխատանքի դիմաց: Երկաթուղայինների միջին աշխատավարձը նախկինում կազմել է 150 հզր դրամ, իսկ այժմ ամենաբարձրն 120 հզր է»
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Օրբելյանների ընտանիքին` մեր օրերի մեծ երաժիշտ, ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, Պատվո և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանների ասպետ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ապրիլի 26-ին, ժամը 02.02-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան 46-րդ կմ-ում` Հրազդան քաղաքի ՃՈ պահակակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Երեւանի Չեխովի անվան դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը օրեր առաջ հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։
«Այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով Հայաստանից հեռացել է 23 հազար 621 մարդ»:
«Կառավարությունը ԱԺ է ուղարկել մի նախագիծ, որով ընդամենը կասեցվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը, որով նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքի դրույթները խախտելու համար»:
Որոնողափրկարարաական աշխատանքները դադարեցվել են անբարենպաստ եղանակի և վատ տեսանելիության պատճառով և կվերսկսվեն ս.թ. ապրիլի 26-ի առավոտյան:
Գյումրու կայարանի լոկոմոտիվային դեպոյի՝ այսօր նախազգուշական գործադուլ հայտարարած աշխատակիցներին «զրուցելու նպատակով» այցելել են ԱԱԾ մասնագետները եւ աշխատակիցներ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունից:
Պարզվել է, որ «Ֆորդ» մակնիշի 29ԼՍ100 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալներն անհայտ են) վրաերթի է ենթարկել Ս. Ա.-ին (ծնվ. 1956թ.): Մինչ շտապօգնության դեպքի վայր հասնելը` Ս.Աբգարյանը մահացել է:
Արտադրող ընկերությունը նման կերպ իբր ցանկացել են Ռուսաստանի քաղաքացիներին հիշեցնել հայրենիքի պաշտպանների հերոսությունները։ Սակայն իրենք՝ պատերազմի մասնակիցները, գտնում են, որ այդ «հայրենասիրությունը» վիրավորական է։
ՌԴ Պետդուման ապրիլի 25-ին օրենքի փոփոխությամբ հետաձգել է որպես վարորդ աշխատանքի արգելքը այն քաղաքացիների համար, ովքեր չունեն ՌԴ վարորդական իրավունք։ Արգելքը պետք է ուժի մեջ մտներ այս տարվա մայիսի 7-ից…
Շատ կարեւոր է նախագահական ընտրություններում որպես թեկնածու չառաջադրվել միայն առաջադրվելու համար: Դա կլինի այն պարագայում, երբ տեսնեմ, որ այդ պրոցեսով մենք լրջորեն նպաստելու ենք եւ ՀՀ քաղաքացիներին բերելու ենք կոնկրետ հաղթանակներ:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ծաղկի խանութից կատարված գողության հետքերով:
Ապրիլի 24-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Ռուբինյանց փողոցից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1995 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Ոմանք նախընտրում իրենց առեւտուրը կազմակերպել շուկայում, ոմանք էլ` փողոցներում` մի կողմից գնորդի հետ անմիջական կապ ստեղծելով, մյուս կողմից էլ նույն գնորդ-անցորդի համար անհարմարություններ առաջացնելով. զբաղեցնում են մայթերը, իրենց հետեւից տարբեր թափոններ թողնում:
Ապրիլի 23-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին:
ՀՀ Ոստիկանությունը իր պաշտոնական կայքում տեղադրել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր։
Գյումրու տնակային ավաններում և նախկին գործարանային կիսափուլ, կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ հանրակացարաններում պատսպարված ընտանիքների ու հատկապես միայնակ տարեցների վիճակն օր օրի վատթարանում է: