«Մենք այսօր երկու ժամով գործադուլ ենք արել, հետեւներիցս արդեն ԿԳԲ-ն է ընկել». ԳԱԼԱ

Գյումրու կայարանի լոկոմոտիվային դեպոյի՝ այսօր նախազգուշական գործադուլ հայտարարած աշխատակիցներին «զրուցելու նպատակով» այցելել են ԱԱԾ մասնագետները եւ աշխատակիցներ ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունից: Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցել են գործադուլ հայտարարած աշխատակիցները: Նրանք զգուշությունից ելնելով խնդրել են անուններ չհրապարակել, բայց մանրամասներ են  պատմել ԱԱԾ աշխատակիցների հետ հանդիպումից:

«Մենք այսօր ինչ է թե դժգոհ էինք ու երկու ժամով գործադուլ ենք արել, հետեւներիցս արդեն ԿԳԲ-ն է ընկել: Նպատակը կազմակերպիչներին գտնելն է, որ պոչներին նստեն: Այ ինչ երկրի մեջ ենք ապրում: Իրենք եկել ներկայացել են հենց կայարան ու փորձում էին պարզել կազմակերպիչներին: Իրենց հետ նաեւ եկել էին ՀՀ կապի տրանսպորտի նախարարությունից ու բացատրություն էին պահանջում: Ճիշտ է կոպիտ չէին, բայց հասկացնում էին, թե գործադուլով խնդիր չի լուծվի ու չի կարելի գործադուլ անել»,- պատմել են դեպոյի աշխատողները:

Աշխատակիցները փոխանցել են, որ նախարարության մասնագետներն իրենց առաջարկել են 10 հոգանոց խումբ ձեւավորել եւ գնալ Երեւան տրանսպորտի նախարարություն՝ խնդիրը քննարկելու համար:  «Մենք ուրախ ենք, մենք էլ ենք ուզում գնալ, քննարկել, թող հարցերը լուծեն, թե չէ իրենց աշխատավարձով ապրել հնարավոր չէ: Իրենք աշխատավարձի խնդիրը բացատրում են, որ բեռնափոխադրում չկա, բայց նախկինում այս նույն ընկերությունը աշխատում էր 50 ընկերության հետ, կարողանում էր գտնել ընկերություններ, որոնց հետ աշխատում էր: Հիմա կարող ենք ասել, որ համակարգը տվել են ռուսին, բայց ոչինչ չի փոխվել: Մենակ մի քանի կառույց են վերանորոգել ու ղեկավար դասի ռոճիկներն են բարձրացրել: Այնքան են բարձրացրել, որ 500 դոլարով տուն են վարձակալում Գյումրիում, իսկ մենք սոված գալիս ենք, սոված տուն գնում եւ երեխա պահել չենք կարողանում: Իսկ երբ միտինգ կամ գործադուլ ենք անում, ԿԳԲ-ից ուղղակի զգուշացնում են, թե «չի կարելի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս