Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովն այսօր որոշել է 20 օրով երկարաձգել չորս լրագրողների ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի», դիմումի քննարկման ժամկետը:
Այսօր, առաջին անգամ ԱԻ համակարգի պատմության մեջ ՀՀ ԱԻ նախարարի հրամանով հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար է նշանակվել երիտասարդ աղջիկ` Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ բարդության ջրասուզական խմբի հրամանատարի տեղակալ, լեյտենանտ Էվելինա Խաչատրյանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից վերջինը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:
Դեպքի վայր ժամանած փրկարարները հայտաբերել են գյուրզա տեսակի օձ:
«Հնարավոր է, որ պահանջներից մեկ-երկուսը կատարեն, բայց ամբողջությամբ չեն անի։ Մոտ մեկ ամիս է, պահանջում ենք ՊԵԿ հաշվետվություններից հանել կենսաթոշակային վճարների դաշտը, ինչո՞ւ չի հանվում։ Կարծում եմ, որ գալը, խոստումներ տալը, նախագիծ ներկայացնելը ինչ-որ տեղ նաև դեմագոգիկ բնույթ անի։ Մեր հիմնական պահանջները դեռ չեն կատարել»։
«Ազգային ժողովի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանին երեկ հարցրեցինք` բնակության կտեղափոխվի՞ կառավարական ամառանոցներ: «Եթե անհրաժեշտ չլինի, չեմ տեղափոխվի»,- պատասխանեց նա:
Ապրիլի 29-ին, ժամը 23.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախից Մասիս տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար դառնալու առաջարկ չի արվել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որի սնանկացման և վաճառքի մասին խոսակցությունները չեն դադարում, խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը»:
Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայության տարածքային մարմիններում, ըստ գտնվելու վայրի, միգրացիոն հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների թիվն անցնում է կես միլիոնը:
«Խաղահրապարակի տեղ չկա, երեխաները խաղալու տեղ չունեն, ավտոմեքենաների ելքն ու մուտքը դժվարանցանելի է, երբ են տարածքն ազատելու այս ավտոտնակներից, չգիտենք՝ սրա վերջը ինչ է լինելու, էդ գառաժի նկարները թող տեսնին քաղաքապետարանի աշխատողները, գան տեսնին` ինչ վիճակ է»:
Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է առաջին փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 10 տան մոտակայքում՝ Հ. Դ.-ի հացատան տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.40-ին, մարվել՝ 21.50-ին:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Դոմենիկյան Հանրապետությունում ստանալով նախապես հատուկ այդ նպատակով պատրաստված գաղտնարաններում թաքցված` առանձնապես խոշոր չափերի՝ 2,936,93 գրամ ընդհանուր քաշով կոկոին տեսակի թմրամիջոցներով ճամպրուկը, Դոմինիկա-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, ապա մաքսանենգությամբ մաքսային հսկողությունից թաքցնելով, Հայաստան է տեղափոխել հիշյալ թմրամիջոցը:
Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիր իր մորեղբոր որդու ավտոմեքենայի սրահում, կնոջ կամքին հակառակ և բռնություն գործադրելով, նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել, այն է` 2-3 անգամ ապտակներ հասցնելով պառկեցրել է հետևի նստատեղին, սահմանափակել է նրա շարժումներ կատարելու և դիմադրելու հնարավորությունը, կատարարել է սեռական բնույթի գործողություն:
Այսօր նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում տեղի է ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու և Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր հարսանիքը:
Ռուսաստան վերաբնակվելու «Հայրենակիցներ» ծրագիրը Հայաստանում գործում է 2006թվականից: Զարգարյանը ոչ պաշտոնական ձեւով է աջակցում այդ ծրագրին, նա հասարակական կարգով օգնում է այդ ծրագրին դիմած տավուշցիների փաստաթղթերի ձեւակերպմանը:
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերված ֆինանսական չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով՝ յուրացնելը կամ վատնելը:
Ըստ մեղադրանքի՝ Արմեն Մանուկյանը Երևանում գտնվող իր բնակարանում դույլով և սրճեփով ծեծել է նախկին կնոջը`պատճառելով ինչպես ֆիզիկական ցավ, այնպես էլ աջ արմկահոդի շրջանի արյունազեղման և գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 29-ին, ժամը 21.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 65 շենքի 27-րդ բնակարանից ծուխ է դուրս գալիս:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հայտնաբերվածը Սասուն Ե.-ին փոխանցել է 1983 թ. ծնված Արևիկ Շ.-ն` «Կոշ» ՔԿՀ-ում պատիժը կրող ամուսնուն` 1983 թ. ծնված Յուրի Ա.-ին /պատիժը կրում է 2008 թ.-ից ՀՀ քր. օր. 175 հոդ. 2-րդ մասով/ փոխանցելու համար:
Շ.Հարությունյանը հրաժարվել է ներկայանալ դատարան` պատճառաբանելով, որ «այս ամենը պլանավորված է ռուսական ԿԳԲ-ի կողմից»:
Այստեղ խոսքը հետադարձ ուժի մասին չէ: Այստեղ սահմանադրական նորմ է, որը կիրառվում է անմիջականորեն: Վե՛րջ: Այստեղ չի կարող խոսք լինել հետադարձ ուժի մասին:
Ապրիլի 28-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը վատիկանյան «Չենտրո Ռուսիա էկումենիկա» (Centro Russia Ecumenica) մշակութային կետրոնում կազմակերպել է ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալերեն թարգմանության շնորհանդեսը:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արտակ Ա.-ին և Նաիրի Մ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 1978 թ. ծնված Կարեն Մ.-ն, որը նույն օրը, ժամը 01.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
Օդի ջերմաստիճանը 30-1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Ապրիլի 26-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի ձախ մասում ստացած հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1987 թ. ծնված Արտակ Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Զինված և դիմակավոր ավազակները փախուստի էին դիմել տանտիրոջ ավտոմեքենայով: Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Երևանի բնակիչ Արմենին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Երևանի շենքներց մեկի բնակարանում, ապօրինաբար մորը դիտավորությամբ զրկել է կյանքից: Ըստ մեղադրանքի՝ տղամարդն ապրել է մոր հետ, պարբերաբար գործածել ոգելից խմիչք, ինչի առիթով մոր կողմից արված դիտողությունների պատճառով հաճախակի ծեծի է ենթարկել նրան:
Այսօր «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ կրթության և գիտության նախարարության առջև, որին մասնակցում էին նաև մանկավարժներ: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպել է ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը: Վարչության պետը փոխանցել է նախարար Ա. Աշոտյանի հրավերն ակցիայի մասնակից մանկավարժներին` հանդիպել և քննարկել ոչ միայն կենսաթոշակային բարեփոխումների, այլ նաև կրթության ոլորտի հետ կապված այլ խնդիրներ: