Գյումրին՝ հեղափոխությունների բնօրրան. «Ժողուվուրդ»
««Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ Գյումրիում երկաթուղայինները գործադուլի են պատրաստվում: Երեկ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ Գյումրու մասնաճյուղի լոկոմոտիվային բրիգադի աշխատակիցները 2 ժամով նախազգուշական գործադուլ արեցին:
«Գործադուլավորների պահանջը ե՛ւ բնական է, ե՛ւ բարոյական’ համարժեք վարձատրություն՝ կատարված աշխատանքի դիմաց: Երկաթուղայինների միջին աշխատավարձը նախկինում կազմել է 150 հզր դրամ, իսկ այժմ ամենաբարձրն 120 հզր է»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Եթե երկաթուղայինների պահանջը չբավարարվի, նրանք առաջիկայում դիմելու են համընդհանուր գործադուլի: Նկատենք, որ Գյումրիի դեպոյի գործադուլը, «Դեմ եմ»-ի շարժումը, ազատամարտիկների բողոքները գալիս են փաստելու, որ այլևս անշրջելի է Հայաստանում սեփական իրավունքների համար պայքարի անիվը:
Ի դեպ, սոցիալիստական հեղափոխությունն էլ Հայաստանում սկսվեց Գյումրիից, ու կրկին դեպոյից, երբ 1920թ. մայիսի 7-ին «Վարդան Զորավար» զրահագնացքում տեղի ունեցավ գաղտնի խորհրդակցություն` կազմավորվելով Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։