
Վայոց Ձորի անհետ կորած բնակիչը հնարավոր է սահմանն անցած լինի. գյուղապետ. news.am

Վայոց Ձորի Չիվա գյուղի բնակիչ, ապրիլի 25-ից անհետ կորած 54-ամյա Վաչագան Պողոսյանը հնարավոր է Ադրբեջանի սահման անցած լինի:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Չիվայի գյուղապետ Նաիրի Սարգսյանը՝ նշելով, որ մարզի բոլոր ուժային եւ փրկարար ծառայություններն այս պահին շարունակում են որոնողական աշխատանքները:
«Երեկ առավոտյան ժամը 7-ին տնից դուրս է եկել եւ գնացել սահմանի մոտից բոխի բերելու, որ ծախեն, ապրեն: Սոցիալապես շատ ծանր պայմաններում են ապրում: Լավ օրից չի, որ գնացել է սահման: Հնարավոր է՝ հենց սահմանն անցած լինի, որովհետեւ 10-15 կմ հեռավորության վրա անցակետեր են տեղադրված, հնարավոր է՝ այնպես անցած լինի, որ զինվորները չտեսնեն»,- ասաց գյուղապետը:
Վաչագան Պողոսյանն ամուսնացած է, ունի երկու երեխա, որոնք այս պահին գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում:
Մանրամասներն` այստեղ