ՀՀ կառավարությունն իր նիստում քննարկել է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ:
Ձմեռվա երկարատև սառնամանիքներից և գարնանային ցրտահարություններից փրկված բերքը այժմ էլ կարկտահարվեց:
Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) անդամները տեսահոլովակ են պատրաստել, որտեղ շնորհակալություն են հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 23-ին, ժամը 16.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղվարդի խճուղում գտնվող «Արմենիա» հեռուստաընկերության 6-րդ հարկից ծուխ է նկատվում:
Օրենքի նախագիծը միտված է նաև տեխնիկական զննության կտրոնը ավտոմեքենայի դիմապակուց հանելուն, ինչպես դա արվել է ԱՊՊԱ կտրոնի դեպքում:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Թուրքիայի ունեցած դերակատարության մասին, անժխտելի համարեց այն փաստը, որ Թուրքիան և պատերազմի ժամանակ, և դրանից հետո բազմապիսի աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, ինչպես նաև փորձել տնտեսական շրջափակման միջոցով Հայաստանին պարտադրել Արցախի հարցում գնալ զիջումների:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք:
Ապրիլի 23-ին, ժամը 09.43-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Սյունիքի մարզի Լոր գյուղի 3-րդ փողոցի Վ. Գ.-ին պատկանող թիվ 35 երկհարկանի տան արտաքին պատը:
Հայոց ցեղասպանությունը պատմության մեջ տեղի ունեցած ամենազարհուրելի ոճրագործություններից է, որն աղետալի հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար: Զանգվածային կոտորածներին զոհ գնացին 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր դարձան գաղթական, հայ ժողովուրդը հայրենազրկվեց:
Հաստատությունում չկան խիստ անհրաժեշտ աշխատողներ՝ չնայած նախատեսված հաստիքներին: Ավելին, փոխարենը տնօրենը շահագործում է աշխատակիցներին՝ աշխատանքային ժամերին ստիպելով կատարել իր և հարսի տնային գործերը: Տնօրենը վերջին երեք տարվա ընթացքում 30 գոյություն չունեցող աշխատող է գրանցել և գրպանել այդ հաստիքների համար նախատեսված աշխատավարձերը: Մի քանիսի բանկային քարտերը պահելով իր մոտ՝ աշխատավարձ ստանալու օրը կանխիկացրել է ամբողջ գումարը և հավելավճարը գրպանել:
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Ա.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ա.Մ.-ն նշել է, որ ինքն ազատազրկման մեջ է գտնվում շուրջ 3 տարի, ունի բազմաթիվ հիվանդություններ՝ շաքարախտ, օստեոխոնդրոզ, օստեոպորոզ, հիպերտոնիա: Ինչպես նաև, որ իր ողնաշարի հիվանդությունն արագ տեմպերով զարգանում է և ինքը (Ա.Մ.-ն)՝ որպես բժիշկ, գիտակցում է, որ իր օրգանիզմում սկսվել են անդառնալի պրոցեսներ: Ա.Մ.-ն նշել է, որ պատարաստվում է շարունակել հացադուլն այնքան ժամանակ մինչև լուծում կտրվի իր խնդրին և նա կստանա համապատասխան բուժօգնություն:
Ապրիլի 23-ին, ժամը 12.01-ին ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին՝ Թեյարանի մոտակայքում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Եթե պրոբլեմներ են առաջացել կապված բնակլիմայական պայմանների հետ, ինչ եք առաջարկում՝ որպեսզի Արարատյան դաշտավայրը ջուր չունենա, այս տարի բերք չունենա, ինչ է հարյուր խորանարդ մետր ջուր չվերցնենք ավելցուկից, որ կուտակել ենք: Այդ դեպքում ամեն ինչ փակենք, հանք, ջուր չօգտագորենք, ասենք այս ամենը պահենք վաղվան, կարող է պետք գա: Ամեն ինչ պետք է օգտագործել խնայողաբար, այնպես, որպեսզի վնաս չհասցվի:
««Դ!ԵՄ ԵՄ»-ը դեռ չի շտապում գնահատականներ տալ, մենք չենք շտապում բացականչություններով, ուրախությամբ ընդունել այդ հայտարարությունը, որովհետև պետք է հասկանանք` ինչ է կատարվել: Ընդ որում, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, սա դեռ պարտադիրը չէ, ընդամենը մեկ հոդված է, որի կասեցումը նորույթ չէ. դրա կասեցում հունվարին է եղել` Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ, բայց, եթե հիշում եք, դրանից հետո էլ իրավիճակը, մեղմ ասած, հիանալի չէր»,- նշեց Դավիթ Մանուկյանը:
Թ.2 երթուղի – «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, մետրոյի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով:
Ֆիլմերն արդեն ցուցադրվել են «Սևան», «Արթիկ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում, իսկ մինչև ապրիլի վերջ ցուցադրություններ կկազմակերպվեն նաև «Վարդաշեն» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում: Նախաձեռնությանն աջակցել են Երևանում Բրիտանական դեսպանատունը և ՀՀ Արդարադատության նախարարությունը:
«Կնոջս հիվանդությունը կոչվում է կարմիր քամի: Չգիտեմ՝ դա ինչ է, բայց էդպես են ասում, ուժեղ ցավեր ունի ձեռքերի շրջանում: Իջա դեղատուն, խնդրեցի՝ վերցնեմ դեղը, թոշակիս վճարեմ, սակայն մերժեցին»:
Ցեղասպանության 100-րդ տարելիցը հայության համար ճակատագրական նշանակություն ունի և կարող է լինել այն սթափեցնող ցնցումը, որը կհանգեցնի նրա քաղաքական ինքնակազմակերպմանն ու օր առաջ հայկական պետություն ստեղծելու գործնական քայլերին: Հակառակ պարագայում`այն հոգեբանական առումով կդառնա ազգի ապրելու իրավունքից հրաժարվելու մեկնակետ: Ուստի իրավունք չունենք այսպիսի հակազգային ու մեռնող պետությամբ դիմավորելու այդ տարելիցը:
Կարապետյանների ընտանիքի համար կարևոր նշանակություն ունեն երիտասարդների թե բարձրակարգ կրթության, թե ինքնադրսևորման հնարավորությունները, թե նրանց լիարժեք հանգիստը, որը ևս ուղեկցվում է մտավոր ներուժի զարգացմանն ուղղված միջոցառումներով: Այդ նպատակով տարիներ շարունակ Ծաղկաձորում կազմակերպվում են եռօրյա հավաքներ, որոնց արդեն իսկ մասնակցել է շուրջ 2000 երիտասարդ:
Ապրիլի 23-ին, ժամը 01.19-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա միջոցառումներով պայմանավորված` ապրիլի 23-ին և 24-ին Երևան քաղաքում կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը հետևյալ փողոցներում:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ատլետիկո»-«Չելսի» առաջին խաղի ժամանակ, որ երեկ երեկոյան տեղի ունեցավ Մադրիդում, մարզադաշտի բավականին տեսանելի տեղում՝ դարպասի ետևի մասում, Հայաստանի դրոշ էր պարզած՝ հետևյալ գրառմամբ «Հայաստանը հպարտ է»:
Կռիվն այնքան թեժ է եղել, որ թաղի բնակչությունը մասնակից է դարձել դրան։ Հրավիրվել են ոստիկանության աշխատակիցներ, որոնք, որոշ լուրերով, ոչինչ չանելով հեռացել են, իսկ որոշ լուրերով՝ իրենք էլ են ծեծի ենթարկվել։
«Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր նախագահ Հրանտ Վարդանյանի հոգեհանգստին, ի թիվս ներկայիս և նախկին պաշտոնյաների, մեկ րոպեով իր ներկայությունն ապահովեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Ժամը 21:40-ի սահմաններում, Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչ Աշոտ Ղազախյանը իր կողմից վարած ՎԱԶ 2101 մակնիշի 67 ՏՕ 032 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի 73-ամյա Վանիկ Զոհրաբյանին:
Դանակահարություն` Նոր Նորքում:
Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը մայիսի 12-ին Հայաստանում հանդես կգա բացառիկ համերգով:
Ապրիլի 21-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 35 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Վազգեն Ասատրյանին, որը տեղում մահացել է:
Ապրիլի 19-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 108-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1986 թ. ծնված Արման Խաչատրյանը, հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: