Կառավարությունը հաստատեց պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի` 2013 թվականի տարեկան հաշվետվությունը, որը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանի ներկայացմամբ` հաշվետու ժամանակաշրջանում մասնավորեցման գործարքներից պետական բյուջե մուտքագրվել է 12.9 մլն դրամ, որից 11 մլն փոխանցվել է պետական, իսկ մնացածը` համայնքային բյուջեներ:
Ապրիլի 23-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սիսիան-Գորայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:
Ապրիլի 23-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խաղաղության օղակի թիվ 6 շենքի դիմաց, 1963 թ. ծնված Էդվարդ Վ.-ն վարելով «ԲՄՎ 318 Այ» մակնիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել 78-ամյա թոշակառուի:
Գալստյանի կինը նույնպես չի աշխատում: Երկու անչափահաս երեխաների՝ 9-ամյա Էրիկի և 7-ամյա Իլոնայի հետ ապրում են վարձով: Արդեն երկրորդ ամիսն է՝ վարձակալության 50,000 դրամ վճարը փողոցում հայտնվելու սպառնալիք է դարձել այս ընտանիքի համար:
Վարչապետը, անդրադառնալով աշնանացան մշակաբույսերի ցանքի ժամանակացույցին, նշել է, որ նախորդ տարի ևս նկատվել են ուշացումներ՝ հանձնարարելով այս տարվա բերքահավաքին զուգահեռ պատրաստվել աշնանացանի աշխատանքներին: Ա. Հարությունյանը հանձնարարել է նաև թարմացնել հերկի տրակտորների և կոմբայնների հայտերը և այս տարվա ընթացքում ավարտել դրանց մատակարարումը, որպեսզի հաջորդ տարի ընդհանրապես խնդիրներ չծագեն գյուղտեխնիկայի քանակի հետ կապված:
Ապրիլի 26-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 27-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 26-ին առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ:
Ապրիլի 23-ին, ժամը 16.30-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ներքին Շենգավիթի 16-րդ փողոցի թիվ 3 տան դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա աշակերտուհու:
Այսօր համայնքի գերեզմանատունը վտանգի տակ է: Այն հայտնվել է սողանքավտանգ գոտում: Խնդիրը բոլորին է հուզում, մտահոգված են թե՛ գյուղացիները, թե՛ գյուղապետը:
ՀՀ Ոստիկանությունը իր պաշտոնական կայքում տեղադրել է ՀՀ ավտոճանապարհներին գործող արագաչափերի ցանկը`2014 թ. ապրիլի 25-ի դրությամբ։ Ցանկը ներկայացված է ստորև։
Խոր ցավով տեղեկացա մեծանուն դաշնակահար, դիրիժոր եւ երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան մասին:
Ապրիլի 22-ին, ժամը 15.00-ին, թիվ 35 երթուղու «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների խաչմերուկում շրջադարձ է կատարել:
Ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով հերթական դատական նիստին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ ապրիլի 25-ին, Լյուքս Ստեփանյանի հոր նկատմամբ սանկցիա է կիրառել:
Ապրիլի 23-ին, ժամը 11.30-ին, 26-ամյա մոտոցիկլիստը վարելով «Հոնդա ՎՏ-750 Ց» մակնիշի մոտոցիկլետը, Խանջյան փողոցի թիվ 5 հասցեի սկզբնամասում շրջվել է և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:
Համաշխարհային հռչակ ձեռք բերած հայազգի երգչուհի Շերը Թվիթերյան իր էջում Հայոց ցեղասպանությունը համեմատել է Հյուսիսային Ամերիկայի բնիկ հնդկացիների սպանությունների հետ:
Փաստաբանը ներկայացրեց նաև տեսանյութ և դրա սղագրությունը, որտեղ Էմմա Հակոբյանի ընկերուհին, նրա խոսքով, հայտնել է, որ Է. Հակոբյանը նստած է եղել այդ վայրում, դեմքով դեպի երեխաները, այդ պատճառով նա շատ չի վնասվել:
Ապրիլի 24-ին, ժամը 20.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1959 թ. ծնված Իշխան Մ.-ն:
Պարզվել է, որ տղամարդն ինքնաթիռում իրեն պատշաճ չի պահել՝ խախտել է կանոնները, եւ չնայած դիտողություններին, շարունակել անկարգ պահվածքը, ինչի մասին ստիպված են եղել ահազանգել օդանավակայանի ոստիկաններին:
Ապրիլի 25-ին, ժամը 03.04-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 12, գողության 3, խուլիգանության 2 և գողության 1 դեպք:
Այսօր «Արվեստագետները՝ սահմանամերձ գյուղին» նախաձեռնության անդամները լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին այն դրդապատճառների մասին, ինչի համար որշեցին կազմակերեպել «Արվեստը` Սահմանին» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Նշենք, որ ցուցահանդեսի ողջ հասույթն ուղղվելու է սահմանամերձ Վազաշեն գյուղի համար մրգի, բանջարեղենի չորացման ագրեկատ` չորանոց կառուցելուն:
Ապրիլի 23-ին, ժամը 21.30-ին, «Աուդի Ա 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ռոստովյան փողոցի տներից մեկի մոտ վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջը, պատճառել վնասվածքներ և նույն ավտոմեքենայով տեղափոխել բժշկական կենտրոն:
Քաղաքացի Լ. Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ առողջապահության և քաղաքաշինության նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանին և ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարար Նարեկ Սարգսյանին:
Ապրիլի 24-ին, ժամը 00.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս օրերին Սևանա լճից հավելյալ ջրառի թեման շարունակում է ակտիվ շրջանառվել հասարակական-բնապահպանական, քաղաքական ու գիտական շրջանակներում՝ ուղեկցվելով տարաբնույթ մեկնաբանություններով, որոնց մեջ գերակշռող են Սևանի մակարդակի պահպանման մտահոգությամբ պայմանավորված, սակայն հաճախ նաև սխալ մեկնաբանությունները: Հերթականը հնչել է ապրիլի քսաներեքին՝ երկրի գիտական բարձրագույն ամբիոնից. խոսքը ԳԱԱ տարեկան ժողովում ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի հայտարարության մասին է:
Գյումրի-Երևան ուղևորատար գնացքն 8:30-ի փոխարեն շարժվել է ժամը 10-ին: «Քրտնաջան աշխատանքի դիմաց արդարացի վարձատրություն», «Մի ստիպեք, որ մեքենավարներս լքենք մեր աշխատանքը»:
Նշենք, որ պարզաբանումը կապված է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանի` ապրիլի 23-ի հանձնարարականի հետ, որը հայտնվել էր «Դեմ եմ» նախաձեռնության ֆեյսբուքյան և մեծ աղմուկ բարձրացրել։
Տնտեսագետ, լրագրող Սամվել Ավագյանի մոտ հայտնաբերվել է լուրջ հիվանդություն՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
Ըստ ոստիկանության` Գ. Ս-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը ակումբում վիճաբանության ժամանակ Ն. Չ-ն ապակե բաժակով հարվածել է իրեն` պատճառելով վնասվածք:
«Սև բերդը» հանդիսանում է «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանման գոտում գտնվող, պատմության և մշակույթի հանրապետական նշանակության հուշարձան: